Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

Ի՞նչն է խանգարում, որպեսզի գազալցականները կառուցվեն շինություններից բավարար հեռավորության վրա

Արխիվ 12-16

Ի՞նչն է խանգարում, որպեսզի

գազալցականները կառուցվեն

շինություններից բավարար հեռավորության վրա

Հասկանալի պատճառներով վերջերս բենզալցակայանների անվտանգ շահագործման խնդիրը քննարկման նոր թափ ստացավ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործող բենզալցակայանների կեսից ավելին կառուցված է անվտանգության նորմերի խախտումներով: Թեև բենզալցակայանները պետք է գտնվեն բնակելի շենքերից 25-50 մետր հեռավորության վրա, դրանց մեծ մասի պահեստարաններն ուղղակի տեղակայված են բազմաբնակարան շենքերի հիմքերի մոտ կամ գտնվում են հենց ճանապարհների վրա: Բնակիչները բազմիցս բարձրաձայնել են իրենց բակերում խաղահրապարակների կողքին բենզալցակայանների կառուցման խնդրի մասին, փորձել են և փորձում են տարբեր միջոցներով բողոքել և այդ «ականների» դեմն առնել, սակայն դրանք շարունակում են շահագործվել` առանց անվտանգության ապահովման: Կարգավորող մարմինների պատասխանը ստանդարտ է` տարածքները հատկացված են օրենքով սահմանված կարգով և բենզալցակայանների շահագործումն իրականացվում է անվտանգության տեխնիկական նորմերի պահպանմամբ: Իսկ եթե ոչ` ապա պետական կառույցները բավարարվում են տուգանքով: Մինչ օրս, կարծես թե, ապամոնտաժված լցակայանի մասին չենք լսել ու երևի թե չենք էլ լսի:
Մեզ ուղղած նամակներում բազմաթիվ քաղաքացիներ կիսվում են իրենց մտահոգությամբ և ակնկալում խնդրին ավելի աչալուրջ մոտեցում և վերահսկում. «… Հասկանալի է, որ բենզալցակայաններն անհրաժեշտություն են, բայց ինչն է խանգարում, որպեսզի դրանք կառուցվեն շինություններից բավարար հեռավորության վրա` նվազագույնին հասցնելով որևէ դժբախտ պատահարի հետևանքով մի ամբողջ շենքի, թաղամասի հոդս ցնդելու վտանգը: Միթե այդքան դժվար է, որպեսզի դրանց համար տարածքները, ինչպես այլ երկրներում, որտեղ մարդկային կյանքը թանկ է, հատկացվեն անվտանգության տեխնիկական նորմերի պահպանմամբ: Իսկ վտանգը կանխելու համար ընդամենը պետք է բենզալցակայանները տեղափոխել բնակեցված տարածքներից բավարար հեռավորության վրա: Գտնվելով սեյսմիկ գոտում` արդյոք մենք իրավունք ունենք անտեսել և նման անտարբերությամբ մոտենալ այս խնդրին: Ակնկալում ենք, որ իշխանություններն անմիջական մասնակցություն կցուցաբերեն վերոհիշյալ խնդրի լուծմանը` առաջնորդվելով ժողովրդի գերակա շահով և օրինական պահանջով… »:
Նամակում ասվածին հավելենք, որ երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին և անվտանգությանը, պաշտոններ և արտոնյալներ «խաղացնելը» անթույլատրելի է:

Անի Ստեփանյան

http://armlur.am/368688/

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված