Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

«ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ». ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ`ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Արխիվ 12-16

«ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ».

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ`ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

 

ՀՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ քննարկվում է  ՀՀ գլխավոր դատախազության նախորդ տարվա  հաշվետվությունը: «Չեմ պատրաստվում  Գեւորգ Կոստանյանին պաշտպանել, քանի որ ինքը դրա կարիքը չունի: Ես  պրն Կոստանյանին համարում եմ  դատախազի նոր կերպար, սակայն նաեւ ասեմ` գլխավոր դատախազի կերպարը սիրելու բան չէ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն իր խոսքում անուղղակիորեն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին` ասելով, որ  շատերին կարող է դուր չգալ յուրաքանչյուրի պահվածքը, խոսքերը, ելույթները, որը նորմալ է: «Սերը քաղաքական կատեգորիա չի ճանաչում»,- ասաց տիկին Եսայանը:

Միաժամանակ, ՀՀԿ պատգամավորը կոչ է անում Գեւորգ Կոստանյանին հետեւել մամուլի հրապարակումներին եւ դրանք որպես հաղորդում ընդունել հանցագործության մասին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ