Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Այսօր ԱԺ հերթական քառօրյային <Ժառանգություն> խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց եւ շարունակեց իր հարցերն ու ելույթները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու մասին մեղադրանքներով, մարզպետին համարելով հասարակության չարիք: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից տիկին Փոստանջյանը իր խոսքն ուղելով ՀՀ գլխավոր դատախազ Գեվորգ Կոստանյանին ներկայացրեց մի քանի տվյալներ, որոնք ապացուցում են, որ Սուրիկ Խաչատրյանի տանը օգտագործում են կանեփ: Բացի այդ նշեց նաեւ, որ սրանով չի սահմանափակվում մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան անալիզում պատրունակված այլ թմրանյութերի առկայությունը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանների ընտանիքում կանեփ օգտագործելու երեւույթի մասին հայտարարել էր նաեւ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նշելով, որ.

<<Տիգրան Խաչատրյանի արյան եւ մազի փորձաքննությունները ցույց են տվել, որ նա թմրանյութ է օգտագործել:

Զարմանալին, սակայն այն է, որ ի պատասխան այս հայտարարության` Տիգրան Խաչատրանն ասել է, որ իրենք տան մեջ կանեփ են ուտում, եւ այդ փորձաքննության արդյունքը դրա դրսեւորումն է: Մինչդեռ փաստաբանը պնդում է, որ կանեփի սերմեր ուտելը կամ օգտագործելը նորմալ երեւույթ, է բայց դրա պատճառով չէր կարող արյան եւ մազի մեջ թմրանյութի հետք հայտնվել>>:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ