ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Դանակով փողոցում զբոսնելը սիրուն չէ: Հենց այդ պատճառով` "Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներն օրերս Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1978 թ. ծնված Սևադա Ա.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 15 սմ ընդհանուր և 6 սմ շեղբի երկարությամբ դանակ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն":
Ոստիկանության այդ լրատվությունով չբավարարված ընթերցողն ինքնուրույն կարող է կռահել, որ ոստիկանները ունեն հատուկ սարքեր, որոնցով բացահայտում են անձի չար մտադրություններն ու պարզում գրպանների պարունակությունը...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
