ԱՍՈՒՄ ԷԻՆՔ ՄԻ ՔՆՆԱՐԿԵՔ ԵՎՐՈԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԻՍԱԳՈՒԼՅԱՆ
Արխիվ 12-16ԱՍՈՒՄ ԷԻՆՔ ՄԻ ՔՆՆԱՐԿԵՔ ԵՎՐՈԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԻՍԱԳՈՒԼՅԱՆ
«Սևծովյան և կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտ»-ի կազմակերպած՝ Արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա թեմայով կլոր սեղանի կազմակերպիչներից էր նաև Գառնիկ Իսագուլյանը: Հանդիպման ավարտից հետո «Իրավունք»-ի թղթակիցը դիմեց քաղաքական գործչին իր գնահատականները ներկայացնելու համար:
- Պարոն Իսագուլյան, այս անգամ ներքաղաքականից տեղափոխվել եք մերձավոր Արևելքի տարածաշրջան:
- Ես կարծում եմ, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացները և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա կարևորգույն հարցերից է, որի քննարկումը բաց ձևաչափով շատ կարևոր է: Սա «Սևծովյան և կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտ»-ի կազմակերպած առաջին նման փորձն էր և նպատակ ունենք այս հիմքի վրա հետագայում այլ թեմաներով ևս կլոր սեղաններ կազմակերպել: Նպատակ ունենք կազմակերպել նաև կոնֆերանսներ, ընդ որում ոչ միայն ներհայաստանյան, այլ նաև միջազգային, հրավիրել Հայաստան, Ռուսաստան, Իրան ձևաչափով:
- Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ փորձագիտական դաշտի ներկայացուցիչներն էլ են բաժանվել տարբեր խմբերի: Եթե երկրի առջև մարտահարվերներ կան, որքանո՞վ է ուղամիտ այդ դաշտը ևս բաժանել մասերի: Չէ՞ որ երկրի առջև ծառացած ցանկացած խնդիր նաև յուրաքանչյուրիս խնդիրն է:
- Պետական մարմիններն իրենք պետք է նախաձեռնեին նման կլոր սեղաններ, անկաշկանդ մթնոլորտում փորձագետներին հնարավորություն տալով, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հնչեցներ այնպես ինչպես որ ինքը մտածում է: Այդ դեպքում կառաջանար դիսկուրս և կծնվեին նոր գաղափարներ, ինչն իշխանությունը կարող էր օգտագործել իր ռազմավարական կամ մարտավարական ծրագրերն իրականացնելիս: Դա կարևոր հանգամանք է: Չնայած կան նաև հետազոտական պետական կազմակերպություններ և քանի որ ես այդ կարգի հարցերին լավաեղյակ եմ, որովհետև 7 տարի ղեկավարել եմ ՀՀ նախագահին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, ես գիտեմ, դա ոնց է արվում, որը և ամենաշատն է հիասթափեցնում:
- Ձեր կարծիքով դա՞ էր պատճառը, որ ինստիտուտը փակվեց:
- Ասում էին այս կամ այն խնդրի վերաբերյալ ձեր վերլուծությունները չեն համապատասխանում իրականությանը, այն դեպքում, երբ մենք զգուշացնում էիք, որ այն տուպիկ է մտնելու և ոչ մի օգուտ չի բերելու: Երբ 2009-ին Եվրոասոցացման պայմանգրի շուրջ քննարկումներ էին լինում, մենք ասում էինք մի գնացեք, որովհետև վերջում ուղղվելու եք դեպի Ռուսաստան: Եվ սեպտեմբերի 3-ին բոլորը դա տեսան: Մենք քաղաքականությունը իրացնող չենք, մենք տվյալ խնդիրների վերաբերյալ վերլուծություններ ներկայացնողն ենք, իսկ իրենք քաղաքական որոշումներ կայացնողները: Պարզապես պետք էր նայել, թե ժամանակի մեջ դրանք իրականանու՞մ են, թե՝ ոչ, ոչ թե փակեին ինստիտուտը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
