Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՑԱՎՈՔ, ՈՎՔԵՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԹԵԺՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԵՋ ԹԵՐԱՆՈՒՄ ԵՆ. Գ. ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

Արխիվ 12-16

ՑԱՎՈՔ, ՈՎՔԵՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԹԵԺՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԵՋ ԹԵՐԱՆՈՒՄ ԵՆ. Գ. ԻՍԱԳՈՒԼՅԱՆ


«Իրավունք»-ը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից խնդրեց իր կարծիքը հայտնել վերջին շրջանում ձևավորված նոր կուսակցությունների մասին և իրենց կուսակցության առաջիկա նախաձեռնությունների մասին:

- Պարոն Իսագուլյան բոլորովին վերջերս Դուք փորձում էին քաղաքական գործիչներին համախմբել, հիմա էլ փորձում եք փորձագետներին համախմբել:

- Փորձագետները մի քանի տարի է աշխատում են, ինչ վերաբերում է ընդդիմությանը միավորելուն, ապա ես եմ փորձել միանալ միավորվողներին, իսկ երբ մենք սկսենք միավորել, ես վստահ եմ, որ ամեն ինչ բոլորովին այլ կինի:

- Ում միավորեք ընդդիմությա՞նը, իսկ մենք դեռ ընդդիմություն ունե՞նք:

- «Ազգային անվտանգություն» կուսակցությունը սեպտեմբերից հանդես է գալու հստակ առաջարկությամբ և հայտարարությամբ: Սկսելու ենք միավորման գործընթաց, շատ հստակ ծրագրով:

- Ձեր կողքին ո՞ր կուսակցություններին եք տեսնում:

- Հավատացեք, որ և՛ իշխանությունների մեջ, և՛ ընդդիմության մեջ հրաշալի գործընկերներ ունեմ, այնտեղից էլ, մյուս տեղից էլ եթե մասնակցեն մեր ծրագերին լավ կլինի:

- Փաստորեն ինչպես միշտ աշունը թե՞ժ է լինելու:

- Ես գտնում եմ, որ միշտ էլ թեժ է եղել, ուղղակի իրավիճակը դրական և ջերմացնող բոցի հանգեցնելու համար ոչ մեկը համարձակություն չի ունեցել մինչև վերջ տանելու համար: Բոլոր նրան, ովքեր նոր նախաձեռնություներ ունեն, հաջողություն եմ մաղթում, բայց այն ճանապարհը, որը կընտրենք մենք դա կլինի պետականամետ: Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերին, ես որևէ մեկի հանդեպ թշնամական վերաբերմունք չունեմ:

- Իսկ կմիանա՞ք այլ կուսակցութքյունների նախաձեռնություններին:

- Եթե այլ կուսակցությունների նախաձեռնությունների հետ համընկնեն մեր գաղափարները, կփորձենք իրենց հետ բանակցել, երկխոսել և համատեղ հանդես գալ:

- Ո՞ր կուսակցություններին եք Ձեր կողքին պատկերացնում:

- Ես չեմ կարող ասել: Ես ամբիցիոզ մարդ չեմ և ե՛ս եմ պատրաստ ցանկացածի կողքը կանգնել, բայց ցավոք սրտի շատ-շատերն այսօր ներքին վախ ունեն, իրենց առաջնորդությունը տեսնելու մարմաջը կուրացնում է շուրջը նայելու համար: Ես նման խնդիրներով չեմ տառապում: Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա, ինձ շատ-շատերը ինձ խորհուրդ էին տալիս, թե զանգերի մի պատասխանի, շարքային քաղաքացիների հետ մի հանդիպի, ընկերներիցդ սկսի հեռանալ, ես երբեք նման կարգավիճակում չեմ եղել:

- Մի խոսքով, աշունն իսկապես թեժ լինելու...

- Քանի դեռ Հայաստանի առջև ծառացած են ծանր խնդիրներ, կայնքը թեժ է լինելու: Ցավոք սրտի նրանք, ովքեր այդ թեժությունը տեսնում են լուծումների առաջարկի մեջ թերանում են: Մենք կաշխատենք առաջարկել այնպիսի լուծումներ, որ բոլորի համար ընդունել լինի:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ