ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ ԵՎ ՈՉ ԹԵ ՊՈՒՏԻՆԻՆ
Արխիվ 12-16ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ ԵՎ ՈՉ ԹԵ ՊՈՒՏԻՆԻՆ
«Եվրախորհրդարանում 50 տարի է բանակցություններ են ընթանում ռուսաստանյան ազատ ռեժիմ ստեղծելու հարցում: Մենք կատարել ենք այն ամենն, ինչն առաջարկել է մեզ Եվրախորհուրդը, բայց այս տարիներին ոչ մի քայլ չարվեց ազատ վիզային գոտի ստեղծելու ուղղությամբ: Դա, իհարկե, հասկանալի է, որովհետեւ Ռուսաստանը բոլորովին էլ Մոլդովա չէ, որի ներկայությունը կարողանան ինչ-որ կերպ տանել», - անդրադառնալով Ռուսաստան-Արեւմուտք ստեղծված լարված հարաբերություններին` «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավոր, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ: Ապա ռուս պատգամավորը խոսեց ոչ վաղ պատմական անցյալից` անելով մի քանի բացահայտումներ. «Մենք Արեւմուտքի հետ դարավոր ընկերներ էինք, բայց պարզվեց, որ բոլորովին էլ այդպես չէ: Գայդարը, Ելցինը մշտապես կոչեր էին անում, թե մենք Արեւմուտքի հետ միասին ենք: Հետո, իհարկե, մենք սկսեցինք հասկանալ, որ դա այդպես չէ, սակայն Ռուսաստանը շարունակում էր զիջումների գնալ Արեւմուտքին, մասնավորապես հակահրթիռային կայանների հարցում: Դա եղել է նաեւ Մեդվեդեւի օրոք եւ Ռուսաստանը փորձում էր անել այն, ինչ հաճո էր ԱՄՆ-ին: Ինչպես օրինակ Նորվեգիայի ծովային տարածքների կրճատման, Աղվանաստանի ՆԱՏՕ-յի զորքերի գնալ-գալու հարցում (այնտեղ գրեթե ռազմական բազա սկսեցին կառուցել): Արդյունքում մենք կամաց-կամաց հասկացանք, թե ինչու էր Արեւմուտքը ցանկանում նախագահի պաշտոնում տեսնել Մեդվեդեւին եւ ոչ թե Պուտինին»: Սակայն, ըստ պարոն Կալաշնիկովի Ռուսաստանն այսօր գիտակցում է այդ զիջումների անիմաստությունը. «Ռուսաստանը վերջապես փոխեց իր դիրքորոշումը եւ սկսեցինք կառուցել Արեւելքում Մաքսային տնտեսական միություն: Իհարկե, այս ամենը շատ ծանր նստեց մեզ վրա, որովհետեւ այն ժամանակ Եվրոպայի հետ հարաբերությունները սերտ էին եւ քիչ էին Արեւելքի հետ հարաբերությունները: Բայց, ուրախ եմ, որ քնած վիճակից արթնացան մեր ղեկավարները եւ որոշեցին փոխել ներքին ռեսուրսները, խոսքս, իհարկե, տնտեսության եւ գյուղատնտեսության զարգացման մասին է: Ինչ վերաբերում է Ռուաստան-Եվրոպա, այսպես ասած, հակամարտությանը, ապա պետք է նշեմ, որ դա այդքան էլ շուտ չի լուծվի, չնայած կա համաձայնության համապատասխան որոշում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
