Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՒՄ`«ՆԻ՞ԽՏ»

Արխիվ 12-16

ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՒՄ`«ՆԻ՞ԽՏ»

 

Օրեր առաջ ԱԺ-ում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  առաջարկեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանին կրճատել  պետբյուջեից ԵՏՄ-ին  հատկացված  ծախսերը, քանի որ այն մնալու է թղթի վրա: «Իրավունքը» Արտակ Զաքարյանից պարզեց`ինչ ծախսերի մասին է խոսքը, եւ արդյոք  հիմնավոր է Մարուքյանի պահանջը:  «Համաձայն չեմ Մարուքյանի հետ, քանի որ  խոսքն այն պարտավորությունների եւ աշխատանքի ծավալն է, որը պետք է իրականացնի ՀՀ-ը ԵՏՄ-ի կառույցներում: ԵՏՄ-ում մեր ներկայացուցիչները սպասարկում են ՀՀ-ի շահը»,- ասաց Զաքարյանը:

Թե որքան գումար է հատկացվում պետբյուջեից ԵՏՄ-ի համար հատկացվում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը դժվարացավ ասել:

Իսկ միգուցե անկախ պատգամավոր Մարուքյանի առաջարկը նրա արեւմտամետ հայացքներո՞վ է պայմանավորված: «Ես  որեւէ մեկի հայացքներով դա չէի պայմանավորի` արեւմտամետ կամ արեւելամետ: Յուրաքանչյուր  քաղաքական գործիչ ունի իր կարծիքը: Նման հաջողությամբ կարելի է կրճատել նաեւ ՆԱՏՕ-ում մեր ներկայացվածությունը»,-ասաց   իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ԵՏՄ-ն մնալու է թղթի վրա, Զաքարյանն այս ձեւակերպմանը եւս համաձայն չէ: «ԵՏՄ-Ն համաշխարհային գործընթացներում ունենալու է կարեւոր նշանակություն»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ