Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ. «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ 400.000 ԴՈԼԱՐԻՑ ԴԱՐՁԵԼ Է 450.000 ԴՈԼԱՐ»

Արխիվ 12-16

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ. «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ  400.000 ԴՈԼԱՐԻՑ ԴԱՐՁԵԼ Է 450.000 ԴՈԼԱՐ»

 

Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես  Թոքմաջյանն այսօր մամլո ասուլիսում ներկայացրեց արված իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները:

Թոքմաջյանը նախ ասաց, որ ի տարբերություն մյուս համալսարանների,   պոլիտեխնիկում դիմորդների թիվն ավելացել է: Մյուս կարեւոր ծրագիրը Ուսանողների նկատմամբ կիրառվող սոցիալական ծրագիրն է:

 

«Մենք  կատարել ենք հսկայական թռիչք: Այս տարի էապես զեղչերի թիվն ավելացել է`  կազմելով 290%»,- ասաց  Թոքմաջյանը:

Մյուս ծրագիրը, որի մասին խոսեց ռեկտորի պաշտոնակատարը վերաբերում էր գործողումներին: Այս տարի  229 գիտաշխատող եւ 39 ուսանող մեկնել է  գործուղման: 1/3-ով ավելացել է  դասագրքերի, մեթոդական ձեռնարկների  թիվը:

Թոքմաջյանը ներկայացրեց նաեւ  կատարված մյուս աշխատանքները` հիսուն լսարաններ, լաբորատորիաներ վերանորոգվել են: Պաշտպանության նախարարության հետ  կնքվել է   համագործակցության շրջանակը: Աշխատանքներ են տարվում ռազմական ամբիոնի  գործարկումն  արդեն այս տարի  սկսելու  համար:  «Մի քանի օր հետո աերոբիկայի կահավորված դահլիճը  կբացվի աղջիկների համար»,- ասաց Թոքմաջյանը:

Համալսարանում բացվել է  դիզայն  ֆակուլտետն իր երկու ամբիոններով: 2015-16 թթ-ի ուստարվա բակալավրիատի ընդունելության առաջին  հայտով  ստացվել է 28 դիմում: 84%-ով ավելացել են գիտական  նախագծերի  ֆինանսավորման ծավալները: Համալսարանի պահուստային ֆոնդը  400.000 դոլարից դարձել է 450.000 դոլար:

Հովհաննես Թոքմաջյանը մեջբերեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն խոսքը, թե ռեկտորի ընտրություններից հետո համալսարանից պետք է վերանան արկածախնդրությունը, բամբասանքը, չարախնդությունը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ