«ՈՐ ԱՌԱՋԱՐԿ ՍՏԱՆԱՄ, ԿՈՐՈՇԵՄ»
Արխիվ 12-16«ՈՐ ԱՌԱՋԱՐԿ ՍՏԱՆԱՄ, ԿՈՐՈՇԵՄ»

Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի վերնախավում սպասվող կադրային փոփոխությունների թեման: Մասնավորապես, որ առաջիկայում ԼՂՀ ՊԲ հրամանատար ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ տեղափոխվելու Հայաստան: Ավելին, որ նա Յուրի Խաչատուրովի փոխարեն զբաղեցնելու է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը՝ հեռանկարում Պաշտպանության նախարար նշանակվելու տարբերակով: Այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը՝ հարցով դիմեցինք ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին.
- Ես չգիտեմ, ճի՞շտ է, թե սուտ շրջանառվող լուրը:
- Նման առաջարկ չե՞ք ստացել:
- Ոչ, չեմ ստացել:
- Ցանկություն ունե՞ք Հայաստանում ծառայությունը շարունակելու:
- Զինվորականները ցանկություններով չեն առաջնորդվում:
- Եթե նման առաջարկ, այնուամենայնիվ, ունենաք, կտեղափոխվե՞ք:
- Որ առաջարկ ստանամ, կորոշեմ, հիմա որեւէ նմանատիպ առաջարկի մասին տեղեկացված չեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
