Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆ. «ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԱՌՁԵՌՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՉԻ ԴՐԵԼ»

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆ. «ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԱՌՁԵՌՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՉԻ ԴՐԵԼ»

 

Վարդան Պետրոսյանի փաստաբան  Նիկոլայ Բաղդասարյանը, «Իրավունքի» հետ զրույցում խոսելով  Վարդան Պետրոսյանի գործի մասին, ասաց,որ սպասում է տուժող կողմի` վճռաբեկ դատարան բողոք բերելուն:

Տուժող կողմը պետք է բողոքարկի Վարդան Պետրոսյանի պատժի չափը երկարացնելն ու Տաթեւիկ Հակոբյանի ապագա բուժման համար առձեռն մոտ  8.000.000 դրամ պահանջելը: «Վարդան Պետրոսյանը  կնքել է   պայմանագիր այն հիվանդանոցի հետ, որտեղ պետք է  վերականգնողական բուժում անցնի Տաթևիկը:  Վարդան Պետրոսյանը Տաթեւիկի բուժման ողջ գումարը կհատուցի, եթե նա գնա բուժվի: Բայց տրամաբանություն ունեցող մարդը կհասկանա` ի՞նչ տարբերություն Տաթեւիկը տանի այդ գումարը տա հիվանդանոցին, թե   Վարդան Պետրոսյանն անմիջապես վճարի հիվանդանոցին»,- մանրամասնում է  փաստաբանը:

Փաստաբանի խոսքով`  տուժող կողմն այլ մասերով բողոք  բերելու  իրավունք չունի: «Այդ հարցերով բողոքը (նկատի ունի պատժի չափը երկարացնելն ու Տաթեւիկ  Հակոբյանի բուժման մասով պահանջը-խմբ.) իմ կարծիքով վճռաբեկ դատարանը չի կարող քննել, քանի որ դա օրենքի միատեսակ կիրառմանն առնչվող հարցեր չեն: Մի անձին մի տարի ավել պատիժ  տալը վճռաբեկ դատարանն իրավասու չէ քննել»,- ասաց Բաղդասարյանը:

Տուժող կողմի` Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ «Իրավունքի» հետ զրույցում էլ ասաց, որ իրենք այսօր վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ վերաքննիչ դատարանի որոշմաբ դեմ: Պահանջները նույնն են՝ պատժի խստացում և Տաթեւիկ Հակոբյանի վերականգնողական բուժման ծախսերի հատուցում:

Անդրադառնալով  Վարդան Պետրոսյանի փաստաբանի այն դիտարկմանը, թե  ինչ տարբերություն տուժող կողմի համար Տաթեւիկ Հակոբյանի բուժման գումարն առձեռն կստանան, թե միջնորդավորված, Ռուբեն Բալոյանն այսպես արձագանքեց. «Նախ ով է որոշում, թե որտեղ պետք է անցնի իր վերականգնողական բուժումը Տաթևիկ Հակոբյանը: Հրաժարվելով վնասի հատուցման գումարից՝ 7.8մլն դրամից, համաձայնեցինք սկսել Տ. Հակոբյանի բուժումը: Մեր առաջարկով Վ. Պետրոսյանին ընդամենը տեղեկացրել ենք, որ Տաթևիկ Հակոբյանը ներկայումս սովորում և աշխատում է, դրա համար էլ խնդրեցինք, որ բուժումն իրականացվի 18.00-ից հետո՝ GOLDS GYM-ում, քանի որ այն մոտ է գտնվում վերջինիս բնակության վայրին: Հիմա հարց է առաջանում՝ ում հետ պետք է հարմարեցնել բուժման վայրը՝ Ն. Բաղդասարյանին, Վ. Պետրոսյանին, թե՝ տուժող Տ. Հակոբյանին: Ինչ տարբերություն պաշտպանական կողմի համար, թե այդ բուժումը որտեղ է իրականացվելու: Արդյոք ողջամիտ է, որ տուժողը հրաժարվի ուսումից և աշխատանքից, կողմի ամբիցիաների պատճառով: Եվ եթե սրանք ընդամենը ամբիցիաներ չեն, ապա ինչպես ես դա կոչեմ: Այնուհետև, ինչպես կոչեմ, այն, որ Տ. Հակոբյանին անմիջականորեն առնչվող պայմանագրից ցանկանում են նրան դուրս մղել: Տրամաբանություն ունեցող մարդկանց համար հատուկ նշենք, որ անհարաժեշտ գումարը կարելի է փոխանցել, ոչ միայն Կարմիր Խաչ, այլև GOLDS GYM, և որևէ մեկը առձեռն գումար փոխանցելու պահանջ Վ. Պետրոսյանի առաջ չի դրել: Դե հիմա հավասարության սկզբունքից ելնելով, խնդրում եմ նույն հարցը տվեք Ն. Բաղդասարյանին՝ ձեզ համար ինչ տարբերություն, եթե բուժվողը Տաթևիկն է, մանավանդ, որ այդ գումարները մաս-մաս մեծ գումարներ չեն և պետք է վճարվեն յուրաքանչյուր բուժման կուրսից առաջ»:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ