ԼՈՒԻՍ ՍՈՒԱՐԵՍԸ «ԱԶԱՏՎԵԼ Է» ԿԵԼԻՆԻԻՑ (ԾԱՂՐԱՆԿԱՐ)
Արխիվ 12-16
ԼՈՒԻՍ ՍՈՒԱՐԵՍԸ «ԱԶԱՏՎԵԼ Է» ԿԵԼԻՆԻԻՑ (ԾԱՂՐԱՆԿԱՐ)

Հունիսի 6-ին Բեռլինում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Բարսելոնա»-«Յուվենթուս» հանդիպումը։ Իտալական ակումբի պաշտպան Ջորջիո Կելինին հանդիպումը բաց կթողնի մկանային վնասվածքի պատճառով, այդ մասին պարզ է դարձել երբ վերջինս անավարտ է թողել թուրինցիների վերջին մարզումներից մեկը, որից հետո էլ եղել է պաշտոնական հայտարարությունը: Այսպես, ծաղրանկարիչ Օմար Մոմանիի թիրախում այս անգամ հենց Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, մասնավորապես՝ Կելինիի բացակայությունը, որը ծաղնակարիչը պատկերել է յուրովի:
Մոմանիի նկարում այդ մկանային վնասվածքը Կելինիին հասցրել է Լուիս Սուարեսը, ով իբր կրկին կծել է իտալացուն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
