Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԱՆՑԱԾ ԱՄԱՌՎԱ ԿՌԻՎՆԵՐՆ ԷԼ ԷԻՆ ԱԶԴԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԱՆՑԱԾ ԱՄԱՌՎԱ ԿՌԻՎՆԵՐՆ ԷԼ ԷԻՆ ԱԶԴԵԼ ԼՂՀ-ՈՒՄ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ԼՂՀ-ում այս տարվա հինգ ամիսների ընթացքում արդեն արձանագրվել է զբոսաշրջության շուրջ քսան տոկոս աճ` նախորդ տարվա համեմատ: Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ-ի տուրիզմի զարգացման ուղղությունների եւ ծրագրերին` ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ ՍԵՐԳԵՅ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ:

Բարեբախտաբար, մենք այս տարի հաղթահարեցինք տուրիզմի հետ կապված դժվար կացությունը, երբ անցյալ տարի արտասահմանյան զբոսաշրջիկների կտրուկ նվազում ունեցանք: Նախորդ տարվա համեմատ այս տարի արդեն հասցրել ենք գրանցել զբոսաշրջիկների 20 տոկոսի ավելացում, որը շատ հուսադրող թիվ է:  Անցած տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր օտարերկրյա զբոսաշրջիկների թվի որոշակի նվազում, ինչը տարբեր հանգամանքներով է պայմանավորված, այդ թվում նաեւ՝ օգոստոսյան պատերազմով:
- Հիմնականում ո՞ր երկրներից են առավել շատ զբոսաշրջիկներ այցելում  ԼՂՀ:
- Իհարկե, առաջին երկիրը ՌԴ-ն է, որը կապված է այն հանգամանքի հետ, որ բազմաթիվ ղարաբաղցիներ եւ հայաստանցիներ բնակվում են եւ աշխատում են ՌԴ-ում: Եվ նրանցից յուրաքանչյուրը յուրօրինակ քարոզիչ է: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ խորհրդային տարիներին Հայաստանը շատ պահանջված զբոսաշրջանային ուղղություն էր Սովետական Միությունում, եւ այդ հիշողությունը եւս իրենց դերն ունեն ՀՀ եւ ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջիկների մեծ թիվ ունենք նաեւ ԱՄՆ-ից, ասիական երկրներից եւ այլն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ