Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ VS ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԻՆՁ ՀԵՏ «ԴՈՒՔ»-ՈՎ ԽՈՍԵՔ…»

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ VS ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԻՆՁ ՀԵՏ

«ԴՈՒՔ»-ՈՎ ԽՈՍԵՔ…»

 

Այսօր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում   հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը բանավիճեցին: Հարցը  վերաբերում էր գազի  ժամանակավոր հանձնաժողովի  հայտնաբերած խախտումները և չարաշահումները դատախազություն ուղարկելուն: «Դուք ասում եք` մի դեպքում կիրառել են 1,5 գործակից, մի դեպքում չեն կիրառել: Ես ասում եմ` փաստեր ունե՞ք: Գոնե մի փաստ բերեք»,- առաջարկեց  Վարդան Այվազյանը:

Հաղորդում, ըստ Վարդան Այվազյանի, պետք է ներկայացնի իրավաբանական անձը: «Դե գնացեք, ասեք, ինչի եք մեզ ներքաշում: Ես չեմ ուզում ասեմ»,- ասաց  հանձնաժողովի նախագահը:

Վարդան Այվազյանը ՀԱԿ պատգամավորին ասաց, որ դատախազությունը կարող է   կայքից վերցնել հանձնաժողովի եզրակացությունն ու  քրեական գործ հարուցել: Բացի այդ` ԱԺ-ի մյուս խմբակցությունները որոշել են ստեղծել մոնիտորինգի աշխատանքային խումբ, բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի, միացել են նախաձեռնությանը:

Արամ Մանուկյանն էլ հիշեցրեց Այվազյանին, որ ինքը ցուցմունք տվող չէ, հետաքննիչ չէ: Ինքը ԱԺ-ում  երեւույթն է քննարկում ու բարձրաձայնում:

ՀԱԿ-ը, ըստ պատգամավորի, գազի հանձնաժողովի եզրակացությունն ուղարկելու է  դատախազություն: «Եթե մենք սխալ ենք, թող դատախազությունը ջարդի  մեր փաստարկները, ասի, որ Արամ Մանուկյանը հերյուրանքով է զբաղված: Պարզապես այլ բան է, երբ եզրակացությունն ուղարկվում է դատախազություն ԱԺ-ի կողմից, այլ բան է, երբ դա ուղարկվում է պատգամավորի կամ կուսակցության կողմից»,- մանրամասնեց պրն Մանուկյանը:

Բանավեճն այսքանով չավարտվեց: Բանը հասավ միմյանց սաստելով եւ կոչ անելով իրար հետ հարգանքով խոսելուն:

Արամ Մանուկյան- «Ես ձեզ արդեն որերորդ անգամ զգուշացնում եմ՝ ինձ հետ հոգնակիով խոսել: Մենք հանձնաժողովի նիստի ենք, կարող եք առանձին դու-ով խոսել:

Վարդան Այվազյան- Ես ձեզ հետ դուք-ով եմ խոսում. Ձեզ, որ ասում եմ  պարոն-Դուք, դա հոգնակի է, շարահյուսականը  հիշեք:

Ի վերջո, Արամ Մանուկյանի առաջարկը ոչ դրական եզրակացություն ստացավ, որից հետո պատգամավորը լքեց նիստերի դահլիճը:

Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Հունիսի 12-ին` ժամը 12:00-ին, կազմակերպվելու են ընդլայված լսումներ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հոսանքի սակագնի թանկացման հայտի վերաբերյալ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ