Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ` ԱԺ-ՈՒՄ. «ՀԻՄԱ ԴԱԳԱՂԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵ՞ՆՔ»

Արխիվ 12-16

ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ`ԱԺ-ՈՒՄ. «ՀԻՄԱ

ԴԱԳԱՂԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ  ԸՆԴՈՒՆԵ՞ՆՔ»

 

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում  առաջարկեց ուժը կորցրած ճանաչել ձայնասկավառակների մասին օրենքը, մասնավորապես,  դրոշմապիտակավորումը վերացնել, մտածել նոր մեխանիզմ հեղինակային իրավունքի պաշտպանության: «Առանց այդ էլ ձայնասկավառակների բիզնեսը մահանում է,  վերանում»,- ասաց պրն Եղիազարյանը:


Հանձնաժողովի  նախագահ Վարդան Այվազյանն էլ ասաց. «Դե  մահացողի վրա ինչի՞ ենք օրենք դնում»:

«Դե մահացողի վրա ինչի եք  լրացուցիչ սահմանափակում դնում: Դե թողեք իր համար մեռնի»,- արձագանքեց  կառավարության  ներկայացուցիչը:

«Հիմա օրենք  ընդունենք դագաղի մասի՞ն»,- զարմացած եւ կատակով հարցրեց Վարդան Այվազյանը:

«Դե ձայնասակավառակների բիզնեսը ինքն իրեն վերանում է, մի քիչ հեշտացնենք»,- ասաց Եղիազարյանը:

Վարդան Այվազյանն ընդունում է` դաշտում խնդիր կա. երգիչները դեռ ձայնասկավառակ չթողարկած իրենց  արտադրանքը զարտուղի ճանապարհներով հայտնվում է վաճառքում:  «Համապարփակ լուծում առաջարկեք խնդիրը լուծելու համար»,- ասաց Վարդան Այվազյանը: Նա նաեւ առաջարկեց հարցն օրակարգ մտցնել եւ քննարկել:

Ի դեպ, «Իրավունքը» Արմեն Եղիազարյանից, կառավարության ներկայացուցչից փորձեց հստակեցնել` դրոշմապիտակներ չամրացնելը  ձայնասկավառակների վրա, սակայն համոզիչ պատասխան այդպես էլ չլսեցինք: «Դե հանենք սահմանափակումները, թող ինքն իրեն մեռնի»,- եզրափակեց Եղիազարյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ