Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ԹՈՒՅԼ ԴԵՄՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ»

Արխիվ 12-16

ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ԹՈՒՅԼ ԴԵՄՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ»

 

Նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, կարելի է ասել փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը  կուսակցության համագումարի օրը հայտարարել էր, որ չեն պատրաստվում երկար մնալ ընդդիմություն եւ ստանձնելու են պետական իշխանությունը: Սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանից «Իրավունքը» պարզեց` ՔԿՊ-ն  այդքան շանս ու հնարավորություն ունի՞ իր շուրջ համախմբելու իշխանությունից դժգոհ հատվածին եւ հավակնել պետական իշխանության: «Նման փորձեր եղել են, բայց  ձախողվել են`«Նոր  ժամանակներ»  կուսակցությունը եկավ նման առաքելությամբ, բայց մեկ տոկոս էլ չհավաքեց: Արկադի Վարդանյանը եւս հաջողություն չունեցավ: Հայաստանում իշխանության են գալիս ոչ թե դժգոհության ալիքի, այլ կառուցողական առաջարկներով եւ զանգվածներին դրական ներշնչումների հիման վրա: Դա է պատճառը, որ իշխանությունն անընդհատ վերարտադրվում է»,- ասաց Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով` ԲՀԿ-ի թուլացումից հետո  ընդդիմադիր դաշտի մի հատված պատրաստ է շեղվել ավանդական քաղաքական ուժերից, եթե գա նոր Մովսես եւ ցույց տա երանելի այն ափերը, որտեղ կգտնեն իրենց երազած Հայաստանը:

Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանում ինչ-որ լավ բան անելու համար պետք է լինել իշխանության մեջ եւ փորձել այնտեղ ինչ-որ բան փոխել: «Նիկոլ Փաշինյանի հույսն իր վրա է: Նա կարող է հանդես գալ որպես մարգարե, քանի որ ՔՊԿ-ն քաղաքական ուժ չի դիտվում, որպես թիմ դեռ չի ընկալվում, անհրաժեշտ են միջոցներ, կազմակերպվածություն: ՔՊԿ-ում թույլ դեմքեր են ներկայացված: Այնտեղ պետք է խարիզմատիկ մեկը, որ գրավի հանրությանը, ոչ թե իր համախոհներին»,- մանրամասնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը:

Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանը չի բացառում, որ ՔՊԿ-ն կարող է ստվերային պայմանավորվածություն ունենալ իշխանության հետ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ