Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

«ԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ԲԱՑԻ «ԲԱՐԵՎ»-ԻՑ, ԱՅԼ ԲԱՌ ՉԳԻՏԵՆ»

Արխիվ 12-16

«ԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ԲԱՑԻ «ԲԱՐԵՎ»-ԻՑ, ԱՅԼ ԲԱՌ ՉԳԻՏԵՆ»

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարց ուղղեց` արտերկրում ապրող մեր հայրենակիցների ուծացման մասին: «Բացարձակ ուծացում է գնում: Բացի «բարեւ»-ից, դրսում ապրող երեխաները այլ բառ չգիտեն: Հեռավոր մեր համայնքները նաեւ ստրատեգիական նշանակություն ունեն, բայց այդ  համայնքներում Ադրբեջանն ակտիվ հակահայ քարոզչություն է իրականացնում»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:
Հրանուշ Հակոբյանը համամիտ լինելով Նաիրա Զոհրաբյանին` ասաց. «Դա բարդ խնդիր է, որը ծառացած է Սփյուռքի առջեւ: 8.000.000 հայերից քչանում է հայերեն խոսողների թիվը, պակասում է հայկական դպրոցների այցելուների թիվը, քանի որ դրսում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց երեխաները որակյալ կրթություն ստանան»,- ասաց գործադիր մարմնի ներկայացուցիչը:
Հրանուշ Հակոբյանը թվարկեց այն քայլերը, որոնք արվում են, եւ հավաստիացրեց` փորձում են հնարավոր բոլոր ձեւերով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին փրկել ուծացումից: Նախարարն այս առումով կարեւոր համարեց «Արի տուն» ծրագիրը, ապա հորդորեց բյուջեի ֆինանսավորումն ավելացնել` այս ծրագիրն ավելի մեծ մասշտաբով կյանքի կոչելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ