Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ, ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ

Արխիվ 12-16

ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԸ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ, ՔՐԵԱԿԱՆ

ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ

 

Փաստաբան Գեղամ Հակոբյանի բողոքը բավարարվել է և դատախազի 01.06.2015թ. որոշմամբ Գոհար Ենոքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ 73- ամյա գործարար, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը 2015թ. մայիսի 04-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից ձերբակալվել էր և 07.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Ա. Հակոբյանի որոշմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետով, այն արարքի համար, որ Գ. Ենոքյանը նախնական համաձայնության գալով Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, այն է` 2010-2011 թվականների ընթացքում Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից հափշտակված առանձնապես խոշոր չափի գումարը չվերադարձնելու նպատակով, 2012 թվականին փետրվար ամսին Կարո Կարապետյանին սպանելու համար ձեռք են բերել զենք, հետևել Կարո Կարապետյանին, ուսումնասիրել նրա երթուղին և հաճախակի գտնվելու վայրերը, սակայն Արայիկ Ենոքյանը 2012թ. մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ