Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԶԱՔԱՐՅԱՆ` ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ. «ԵՏՄ-Ի ԾԱԽՍԵՐԸ ԿՐՃԱՏԵԼԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ»

Արխիվ 12-16

ԶԱՔԱՐՅԱՆ` ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ. «ԵՏՄ-Ի ԾԱԽՍԵՐԸ ԿՐՃԱՏԵԼԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ»

 

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփումը:

Հանձնաժողովի անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգի հարցերը քննարկելը  առաջարկեց այնպես  անել, որպեսզի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  ներկա լինի բյուջեի տարեկան հաշվետվության  քննարկումներին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն ասաց, որ հաճախ Նալբանդյանը արտերկրյա այցեր է ունենում: «Այս անգամ նա Մերձավոր Արեւելքում էր»,- ասաց պրն Թորոսյանը:

Այդ պահին, երբ Թորոսյանը պարզաբանում էր ներկայացնում, ներս մտավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Արտակ Զաքարյանը մի պահ կարծես չճանաչեց պատգամավորին, ապա ասաց. «Տիկին Փոստանջյան, այնքան եք փոխվել, չճանաչեցի»:

Մինչ օրակարգին անցնելը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մի քանի րոպե ուշացած  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեց` նա որեւէ առաջարկ ունի՞ բյուջեի հետ կապված, թե ոչ: «Դե եթե չենք կարողանում առաջարկել, ինչ առաջարկեմ»,- կարծես հուսահատ ասաց Մարուքյանը:

«Ինչո՞ւ չեք կարողանում, առաջարկեք»,-  հորդորեց հանձնաժողովի նախագահը:

Մարուքյանի խոսքով` արդեն երեք տարի է, որ նախ բյուջետային ծախսերն են հաշվարկում, ապա նոր  ֆինանսական միջոցներ հավաքագրում, մինչդեռ հիմա հակառակն է:

Հաջորդ առաջարկը Էդմոն Մարուքյանի վերաբերում էր բյուջեից ԵՏՄ-ի ծախսերը կրճատելուն, քանի որ ԵՏՄ-ն մնալու է թղթի վրա:

Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ ԵՏՄ-ի հետ կապված ծախսերը կրճատելն արդարացված չէ:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ