Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

«ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՆԵՐՍԻՑ»

Արխիվ 12-16

«ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՆԵՐՍԻՑ»

 

«Կես տարի առաջ, կարծես, քիչ էր մնում, որ «գենդերային» օրենք ընդունվեր Հայաստանում, եւ այսօր էլ նորից աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, որը, ըստ իս, սարսափելի է եւ անընդունելի: Դա լրիվ անհասկանալի է, թե ինչպես կարող է նման բան լինել Հայաստանում, որովհետեւ դա ապտակ է հայկական ընտանիքներին, ընտանեկան դերերին: Չէ որ Հայաստանում տղամարդիկ բավական առնական են եւ սովոր են պաշտպանել իրենց հավատքը,ազգային ավանդույթները, ընտանիքները եւ հայրենիքը»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Համառուսաստանյան ծնողական դիմադրություն» հկ ղեկավար  ՄԱՐԻԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ եւ հավելեց.

-Դրա համար այս ամբողջ խաղերը գենդերի շուրջ առաջին հերթին հարվածում են ազգային պատկերացումներին: Դա չի կարող բերել ոչինչի, եթե ոչ ընտանիքների կործանման, հետեւաբար` նաեւ երկրի:Վստահ եմ, որ դրա համար էլ հենց արվում են գենդերային խաղերը` եվրոպական շրջանակներում: Բայց այն, որ դա տարածվել է նույնիսկ Կովկասում,այսինքն` առավել ավանդական շերտերում, ուղղակի ապշեցնող է: Սա չարիք է` կազմակերպված ինչ-որ ուժերի կողմից, սա պարզապես պայթյուն է ներսից: Կարծում եմ` մարդիկ չեն հասկանում` ինչի մասին է խոսքը, որպեսզի նման երեւույթների դեմ դուրս գան հակապայքարի: Իսկ պայքարը պետք է տանել լուսավորելու ճանապարհով,որովհետեւ երբ մարդիկ հասկանան` ինչի մասին է դա, ամենայն հավանականությամբ, այդպիսի օրենքներ այլեւս չեն դրվի օրենսդիրների առջեւ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ