Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ` ԲԻԲԻՆԸ, ՓԱԽՉՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ` ԲԻԲԻՆԸ, ՓԱԽՉՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Րոպեներ առաջ ավարտվեց  «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հանդիպումը օրենսդիր մարմնի ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ:

Տեղեկացնենք, որ քննարկումը բավական թեժ է անցել:

Քննարկման ավարտից հետո լրագրողները շրջապատեցին  Բիբինին հարցեր ուղղելու համար, սակայն վերջինս մեծ դժվարությամբ ճեղքեց լրագրողական օղակը եւ փախավ  իրեն հետապնդող լրագրողներից: Ավելին` տեսանյութից պարզ է դառնում, թե ինչպես է  Բիբինը ժպտում իրեն ուղղվող հարցերին ի պատասխան, երբեմն էլ` ծիծաղում:

Հ.Գ. Կծիծաղեք,  բա չեք ծիծաղի պրն Բիբին  մեր ժողովրդի վրա: Չէ ՞որ ձեր ապաշնորհ կառավարման  պտուղները պիտի քաղի հանրությունը, իսկ, դուք, ըստ շրջանառվող լուրերի,  կշարունակեք ապրել մոտ մեկ միլիոն դրամանոց  բնակարանում:  Ձեր թանկարժեք մեքենայի մասին էլ չենք խոսում:

Մանրամասները`տեսանյութում:

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ