Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀՈՍԱՆՔ ՉԻ ԳՆՈՒՄ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ». Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀՈՍԱՆՔ ՉԻ ԳՆՈՒՄ`

ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ». Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարց ուղղեց   ՀԷՑ-ի կողմից ներկայացված   հայտում ընդգրկված ծախսերի մասին (սարքավորումներ,  ցեմենտ), որոնք կազմում են մոտ 3.6 մլրդ դրամ: «ՀԾԿՀ-ին երկու հայտ է ներկայացվել, բայց երկուսում էլ ծախսը նույնն է»,- հստակեցնում է Ռոբերտ Նազարյանը, այնուհետ ավելացնում. «ՀԷՑ-ի կողմից չկա երկու հայտ, կա մեկ հայտ»:

Նրա խոսքով` հայտը ստանալուն եւ վարույթ ընդունելուն պես սկսվեց քննարկումը, որի ընթացքում Նազարյանը Բիբինի ներկայացուցիչներին հարցրել է 3.6 մլրդ դրամի ցեմենտի հայտ են ներկայացրել: «Մեկ տարվա ընթացքում պետք է էսքան ցեմենտ օգտագործես, խնդրում եմ ներկայացնես, թե ինչ աշխատանքներ ես կատարում, ինչ ծավալներ կան, որ մենք կարողանանք գնահատել: Մենք հետաքրքրվեցինք շինարարական  ամենախոշոր  կազմակերպություններում  ցեմենտի  քանակությունն ինչքան է կազմում: Պարզվեց` 800 մլն դրամից  ոչ մի տեղ չէր անցնում:  Խառնվեցին իրար եւ ասացին, որ հայտը ետ են կանչում`փոխելու համար:  Ես էլ ասացի, որ հայտը ինտերնետային կայքում ներկայացրել ենք, փոխելու հնարավորություն չենք տա ձեզ: Թե չէ ամեն  անգամ մի բան չեք կարողանում  հիմնավորել, ուրեմն մի բան պետք  է փոխենք: Դրանից հետո իրենք հանձնաժողովին նամակ գրեցին, որ  3.6 մլրդ դրամը ոչ թե միայն ցեմենտ է, այլ սարքեր, սարքավորումներ եւ ցեմենտ: Ես էլ  կատակով ասացի` վերջում էլ գրեիք գաջ: Հետո էլ փորձեցին 3.6 մլրդ դրամը հիմնավորել, բայց կարող եմ ասել`3.6 մլրդ դրամից մնացել է այսօր զրո, այսինքն` դա սակագնի մեջ չենք ներառելու»,- մանրամասնեց նազարյանը:

Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր  Հյուսիսային էլցանցի կողմից Վրաստանից 21 դրամով գնված հոսանքի մասին, սակայն Նազարյանը հերքեց դա`ասելով, որ Հայաստանը Վրաստանից հոսանք չի գնում: Մինչդեռ էներգոհամակարգի բալանսում, ըստ Արամ Մանուկյանի, այս մասին խոսվում է: «Տնտեսական առումով խնդիր չկա: Վրաստանից  էժան առնում են, որ բեռը թեթեւ լինի քաղաքացու վրա, եթե դա իհարկե, ազդում է սակագնի կամ քաղաքացու վրա»:

«Ես այդ մասին չեմ տիրապետում ոչինչ: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանը Վրաստանից հոսանք  չի գնում, բացառությաբ  վթարային դեպքերի»,- եզրափակեց ՀԾԿՀ նախագահը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ