Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ`ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ. «ԴԵ ԵԹԵ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՉՎՃԱՐԵՆ, ԴԵ ՄԻ ՎՃԱՐԵՔ»

Արխիվ 12-16

ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ`ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ

ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ. «ԴԵ ԵԹԵ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՉՎՃԱՐԵՆ, ԴԵ

ՄԻ ՎՃԱՐԵՔ»

 

Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ Նաիրա Նահապետյանն «Իրավունքի» հետ զրույցում հայտարարել էլ, որ ինքը եւս դեմ է հոսանքի թանկացմանը: Մինչդեռ ՀԾԿՀ նախագահն այսօր հայտարարեց, որ  էլեկտրաէներգիայի շուկայի բոլոր մասնակիցները  հոսանքի գնի բարձրացման հայտ են ներկայացրել:  «Իրավունքը» պրն Նազարյանին հիշեցրեց այդ հայտարարության մասին,  սակայն Նազարյանը խորհուրդ տվեց  այդ հարցն ուղղել Նաիրա Նահապետյանին. «Գնացեք, նրանց հարցրեք, ինչի է էդպես ասել»:

Հակադարձեցինք Նազարյանին` հիշեցնելով նրա այն հայտարարությունը, թե բոլոր կայանները հոսանքի գնի թանկացման հայտ են ներկայացրել: ՀԾԿՀ նախագահը, սակայն, անարձագանք թողեց մեր հակադարձումը:

Ինչ վեչաբերում է լրագրողների այն հարցին, թե սոցիալական բունտ է հասունանում,  մարդիկ գուցե չվճարեն թանկ հոսանքի համար, Նազարյանի խոսքով`այն չափով, ինչ չափով կբարձրանա հոսանքի սակագինը, կառավարությունը, հավանաբար, կգտնի  միջոցներ` սուբսիդավորելու սոցիալապես անապահով խավերին:

Հարցին՝ ազգաբնակչության մեծ մասը տրամադրված է չվճարելուն, Նազարյանն ասաց. «Ախր ինչի պետք է ես այդ հարցին պատասխանեմ: Դե եթե համատարած չվճարեն, դե մի վճարեք, դա ձեր իրավունքն է»:

ՀԾԿՀ  նախագահն ասաց, որ ինքը կանի ամեն ինչ, որպեսզի թե՛ այսօր, թե՛ վաղը  սերունդների առաջ չամաչի:

Սպասենք եւ հուսանք:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ