Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՆԱԽԱՐԱՐԸ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ.«ԳԱՄ ԷՍՏԵՂ, ԿՄԿՄԱՄ, ՈՐ ՁԵԶ ԴՈՒՐ ԳԱ՞Մ»

Արխիվ 12-16

ՆԱԽԱՐԱՐԸ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ. «ԳԱՄ ԷՍՏԵՂ, ԿՄԿՄԱՄ, ՈՐ ՁԵԶ ԴՈՒՐ ԳԱ՞Մ»

 

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանին ասաց, որ  նա այնպես է խոսում, կարծես ամեն ինչ լավ է, մինչդեռ իրավիճակն բոլորովին այլ է:  Մուրադ Ռաֆայելյան վարժարանը փակվեց, մեր հրաշք օբյեկտները ոչնչացրինք, մենք հիմա խոսում ենք հայապահպանությունի՞ց: «Հայապահպանությունը  ծրագիր է, Հայաստանը եթե  հրատապ միջոցառումներ չձեռնարկի սիրիահայերին տարհանելու համար, մի տարի հետո դուք կխոսեք, թե ինչ դաժան, անարդար աշխարհ էր, ինչպես ոչնչացվեց մեր համայնքը: ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանը չգիտեմ եկել է, ինչ եք որոշել: Մեր խմբակցությունով փակ նամակ ենք գրել: «Արի տուն» ասելով` խնդիրը չի լուծվի»,- ասաց  ՀԱԿ պատգամավորը:

Ի պատասխան`  նախարարն ասաց. «Ի՞նչ անենք, գործ չանե՞նք, ձեռքներս ծալենք, նստե՞նք: Գամ, էստեղ նստեմ, կմկմամ, որ Ձեզ դուր գա՞մ»:

Որպես կառավարության անդամ` սփյուռքի նախարարության առջեւ, ըստ Հրանուշ Հակոբյանի, խնդիր է դրված ծրագրեր իրականացնել: «Մենք չենք  տապալում ծրագրերը, սփյուռքի հետ կռիվների մեջ չենք մտնում: Սփյուռքը մեզ վստահում է»,- վստահեցրեց գործադիրի անդամը:

Հրանուշ Հակոբյանն Արամ Մանուկյանին հիշեցրեց, որ Մուրադ Ռաֆայելյան վարժարանը փակվել է 1996-ին, Մելքոնյան վարժարանը` 2003-2004 թթ-ին, հետեւաբար սփյուռքի նախարարությունը որեւէ բան անել չէր կարող այդ ժամանակ, քանի որ նախարարություն չկար:

Արամ Մանուկյանն էլ  հակադարձեց` Մուրադ Ռաֆայելյան վարժարանը փակվել է  1999-ին` Ռոբերտ Քոչարյանի տարիներին: Հրանուշ Հակոբյանն էլ ասաց, որ  գուցե  վարժարանի փակման թիվը ճիշտ չասի, բայց  այդ ժամանակ Արամ Մանուկյանը կրթության  հանձնաժողովի նախագահն էր. «Թույլ չտայիր, որ փակվեր, ինչ ասեմ»:

Անդրադառնալով ԱԳ նախարարի վերադարձին Սիրիայից` Հրանուշ Հակոբյանն ասաց, որ քննարկումներ կլինեն Սիրիայում տիրող իրավիճակի մասին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ