Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԴԱՇԱՏ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՍՐՏՈՒՄ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԴԱՇԱՏ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՍՐՏՈՒՄ (Տեսանյութ)

 

Այսօր` մայիսի 31-ին, Վրաստանի սրտում` Թիֆլիսում, հայկական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագից հետո սպասվում է մեծ տոնախմբություն, որը կազմակերպել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, Վիրահայերի միությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Վրաստանի հայերի միությունը` աջակցությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների: Վիրահայերը` Հայաստանից ժամանած քաղաքական, մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ միասին կնշեն արդեն 101-րդ ավանդական սայաթնովյան Վարդատոնը: Ի դեպ, այս վարդաշատ տոնին կմասնակցի նաեւ Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի գլխավորությամբ Հայաստանից եկած մի խումբ երիտասարդներ, ովքեր այս օրերին ուխտագնացություն են իրակացնում Վրաստանի պատմական եկեղեցիներում: Հավելենք, որ Վարդատոնը տեղի կունենա ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ Առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում (Մեյդան):


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ