Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍԱՄԲՈՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

 

ՍԱՄԲՈՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

 


2015թ. մայիսի 30-ին Երևանի «Միկա» մարզապալատում տեղի ունեցավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը` մասնակցությամբ Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի, Արցախի և մայրաքաղաքի ավելի քան 200 պատանի մարզիկ-մարզուհիների:

 

Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի,  16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների:

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են շուրջ 300 մեդալ, հայկական սամբոյի ամենահնչեղ անունները կապված են հենց այս մարզադպրոցի հետ:

Մարզադպրոցը մասնաճյուղեր և ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում:

Դպրոցն այսօր էլգործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն ու հանրահռչակմանը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ