Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆԸ»` ԿԹԵՐԹԻ ՀԱՅ ՕՊԵՐԱՅԻ ԱՆՑԱԾ 80 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆԸ»` ԿԹԵՐԹԻ ՀԱՅ ՕՊԵՐԱՅԻ ԱՆՑԱԾ 80 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


Այսօր ժամը 19:00-ին-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգը, որի ընթացքում թատրոնի արտիստները կներկայացնեն խաղացանկային ներկայացումներից հատվածներ եւ կթերթվեն թատրոնի անցած ավելի քան ութսուն տարվա պատմության էջերը: «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով  համերգը նաեւ թատրոնի վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն է:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի ստեղծագործական անձնակազմն իր բարձր կատարողական արվեստը բազմիցս է ներկայացրել Հայաստանի սահմաններից դուրս, միջազգային ասպարեզում՝  հանրահռչակելով հայ դասական կոմպոզիտորական եւ կատարողական արվեստի նվաճումները: Վերջին տարիներին ծավալել է նաեւ հանրապետության մարզերի բնակչությանը դասական արվեստին հաղորդակցելու գործունեություն:

Ինչպես նաեւ Համաշխարհային մեծության օպերային աստղեր, բալետային հեղինակավոր խմբեր մեծագույն հպարտությամբ են ներկայանում հայաստանյան թատրոնի բեմում: Հայաստանի օպերային եւ բալետային արտիստներն էլ իրենց հերթին պարբերաբար ներկայանում են համաշխարհային լավագույն բեմերում՝ ներկայանալով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն գործերով: Դա է փաստում նաեւ վերջերս Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի փայլուն ներկայացումը, որի մասին ճանաչված բալետային քննադատները բացառապես հիացմունքի խոսքեր են հայտնել:


Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ