Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՆՉՊԵՍ ՁՈՒԿԸ` ՋՐՈՒՄ, ՎՊ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ` ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ՁՈՒԿԸ` ՋՐՈՒՄ, ՎՊ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ`

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ

 

Վերջերս խորհրդարանը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացությունը, որը  օրենսդիր մարմնին ներկայացրեց  ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:  Իշխան Զաքարյանի  բացակայության մասին, իհարկե, հարց հնչեց, սակայն այդպես էլ հստակ  պատասխան չլսվեց:

«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն` Իշխան Զաքարյանը նեղ շրջանակներում խորհրդարանում  չներկայանալը եւ 2013 թ-ի հաշվետվությունը չներկայացնելն օրենսդիրում եւ ընդհանրապես ԱԺ-ից խուսափելն արդարացնում է այն հանգամանքով, որ 2013 թ-ի հաշվետվությունը պետք է ներկայացվեր 2014 թ-ին, բայց քանի որ օրենքի խախտում է եղել, հաշվետվությունը ներկայացվել է 2015 թ-ին, հետեւաբար դրանից հետո կարիք չկա  նեղություն քաշել եւ հասնել խորհրդարան:

ՎՊ նախագահը, մեր տեղեկություններով, չգիտի` ինչպես է լղոզելու իր սկանդալային  հայտարարությունը` «բյուջեի 70 տոկոսը գտնվում է կոռուպցիոն ռիսկի տակ» հատկապես Սերժ Սարգսյանի  այն հակադարձումից հետո, թե Հայաստանի ավելի քան 2,5 միլիարդ դոլարանոց բյուջեից կարելի է չարաշահումներ գտնել ընդամենը 700-800 հազար դոլարի` ոչ ավել:

Ի դեպ, Իշխան Զաքարյանին վերջին շրջանում կարելի է տեսնել համահայկական խաղերին առնչվող միջոցառումներում ու դրանց մասին տեղեկատվություն տրամադրելիս: Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը, համահայկական խաղերի մասին խոսելիս ու դրանց պատրաստվելիս ՎՊ-նախագահը իրեն լավ է զգում, ինչպես ձուկը ջրում:

Միգուցե համահայկական խաղե՞րն են «մեղավոր Իշխան Զաքարյանի` ԱԺ-ում չներկայանալու եւ ՎՊ տարեկան հաշվետվությունը չներկայացելու համար:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ