Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵԼ Է…

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵԼ Է…

 

Այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության առաջին համագումարը: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նախ համագումարն իր անցկացման ձեւով ինչ-որ առումով տարբերվում էր մինչ օրս տեղի ունեցած  համագումարներից: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր»  նախաձեռնությունը վարչության կազմն ընտրելու համար ընտրական փոքրիկ գործընթաց էր  կազմակերպել`  քվերակողները մոտենում էին հանձնաժողովին, գրանցվում, մոտենում քվեատուփին եւ այդտեղ գցում քվեաթերթիկը: Երկրորդ` համագումարին ներկա չէին քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ:

Ուշագրավ է, սակայն, կուսակցության պարտավորություններից մեկը` առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ գնահատականին: Փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիրը»  հետամուտ է լինելու նաեւ ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման օրոք 1995-1996 թթ.-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին տալ անաչառ  եւ օբյեկտիվ գնահատական: Ինչպես է դա անելու կուսակցությունը, եթե նրա անդամներից երկուսը`  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ՀԱԿ շարժման անդամ Սասուն Միքայելյանը, որոնք կարելի է ասել, կուսակցության առանցքային դեմքերն են, ժամանակին սատարում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի  գլխավորած համաժողովրդական շարժումը: Այս եւ այլ հարցերի պատասխանը  փորձեցինք ստանալ պրն Փաշինյանից, վերջինս, սակայն, ասաց, որ հոգնած է եւ այլեւս չի ցանկանում ոչ մի հարցի պատասխանել:

Հետաքրքիր է, եթե  քաղաքական գործիչը այդքան շուտ է հոգնում եւ կարծես թե  զլանում է լրագրողի հարցերին պատասխանել,  ինչպես է հետագայում`համապետական ընտրությունների լարված շրջանում, դիմակայելու եւ ընտրողների հետ բազմաթիվ հանդիպումներ ունենալու:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ