Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԵԾԱՀԱՍԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԾԽՈՂ Է

Արխիվ 12-16

ՄԵԾԱՀԱՍԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ՄԵԿ ԵՐՐՈԴԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԾԽՈՂ Է

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում` Հայաստանը, մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից: Այդ մասին ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԶԱՐՉՅԱՆԸ:

«Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` մեծահասակ բնակչության գրեթե մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են»,- նշեց Ա. Բազարչյանը:

Իր իսկ խոսքերով` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են 13-15 տարեկանում: Իրականացված հարցման համաձայն` 15 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 24%` տղամարդկանց շրջանում 50%, կանանց շրջանում` մինչև 3%:

«1999 թվականից Հայաստանում 2-3 տարին մեկ մեծահասակ բնակչության շրջանում իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնք միտված են հետևելու ծխախոտի տարածվածության մակարդակին: Դեռահասների շրջանում տարբեր գործիքներ ու մեթոդներ են կիրառվում, որոնց արդյունքներով ծխախոտ է օգտագործում 13-15 տարեկան տղաների 5-6%-ը», - ասաց բանախոսը՝ հավելելով, որ հերթական հետազոտություն նախատեսվում է իրականացել այս տարի աշնանը։

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ