Ն.ԾԱՏՈՒՐՅԱՆ. «ԻՆՉՔԱՆ ԷԼ ԴԺԳՈՀԵՆՔ ՄԵԿ Է, ԵԹԵ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՑՆԵԼ` ԿԹԱՆԿԱՑՆԵՆ»
Արխիվ 12-16Ն.ԾԱՏՈՒՐՅԱՆ. «ԻՆՉՔԱՆ ԷԼ ԴԺԳՈՀԵՆՔ ՄԵԿ Է, ԵԹԵ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՑՆԵԼ` ԿԹԱՆԿԱՑՆԵՆ»
«Բոլորս էլ դժգոհում ենք, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնում են, բայց ասպիսի մի խոսք կա`շունը հաչում է, քամին փչում: Ինչքան էլ դժգոհենք մեկ է, եթե որոշել են թանկացնել` կթանկացնեն: Մենք շաբաթը մեկ ստանում ենք վատ լուր: Այսօր Հայաստանում փայլուն կերպով իրականացնում են Հայաստանն առանց հայերի ծրագիը, քանի որ ամեն ինչ թանկացնելով ու վատացնելով մարդկանց ստիպում են թողնել հայրենիքը, ինչն ի դեպ հաջողվում է» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիա թանկացումից նշեց ՀՀ ժողովրդական արտիստ ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ: Անձամբ Ն. Ծատուրյանը ցույցերին չի մասնակցում, քանի որ համարում է, որ դա իրենը չէ. «Ես պայքարելու իմ ձեւն ունեմ: Բեմադրում եմ ներկայացումներ., որտեղ սատիրայով եմ ներկայացնում մեր իրականության մեջ եղած վատ երեւոյթները: Ամեն մեկը յուրովի պետք է պայքարի: Ես երբեք որեւէ բան լուրջ չեմ ընդունում, ամենադրամատիկական բաներն էլ ինձ համար ունեն իրենց կոմիկական տեսակը»,-ընդգծեց պարոն Ծատուրյանը եւ ավելացրեց, որ պայքարելու համար անհրեժշտ է ունենալ բանվոր դասակարգ, ինչն այսօր չունի Հայաստանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
