ՇԱԲԱԹՎԱ ՓՈՍՏԸ
Արխիվ 12-16
ՇԱԲԱԹՎԱ ՓՈՍՏԸԷռնեկյանը կգնի իրեն կառավարման հանձնված "Հայփոստը":
ՍԵՐԸ ԴԵՊԻ ԱԹՈՌԸ
ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի` Ոստանիկ Մարուխյանը տարիքի պատճառով ժամանակին Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո նորից առաջադրվելու համար սպիդոմետրն ա հետ տվել:
% % %
ՕՏԱՐ ԽԱՂԵՐ
(ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Սպորտի նախարարության` Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատում սաղ խաղերը խաղաց պրծավ, մնացել էին համահայկական խաղերը:
% % %
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՈՒՇԱՑՈՂ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մինչեւ համաներումը գա, դատապարտյալի աչքը դուրս կգա:
ՎԱՅՐԻ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ
Ըստ համաշխարհային տնտեսագետների` ՀԷՑ-ը Ռոբերտ Նազարյանի միջնորդությամբ հարիֆ ժողովուրդ ա ման գալիս, որ նալերը քաշի…
% % %
ՍԱՏԱՆԱՅՈՒԹՅՈՒՆ
Ըստ Սյունիքի ժողովրդի` Լիսկայի կենդանի մնալու մեջ ոչ թե Աստծու ձեռքն ա խառը, այլ` Սատանի մատը:
% % %
ՅՈԹ ԲԱՋԱՆԱՂԻ ՍԻՆԴՐՈՄ
(ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ ԲԱՋԱՆԱՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԷՑ-ԻՆ 259 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ
ՎԱՐՁՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում երկիր ա` մի բաջանաղը ՏՄՊՊ-ում "պայքարում է" մենաշնորհների դեմ, մյուսը մենաշնորհներով գերշահույթ ա ստանում:
% % %
ԿԵՂԾ ՊԱԼԱՉԸ` ՊԱԼԱՉԻՆ
(ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դու կըրնա՞ս ինքնաբացարկի դիմում ուտես:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
