ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՉԵՆ
Արխիվ 12-16ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՉԵՆ
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՎԱՉԱԳԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում փաստեց, որ 53 մասնագիտությունների գծով այսօրվա դրությամբ Երեւանի պետական համալսարան դիմել է 1970 դիմորդ: Այս տարի դիմորդները պայքարելու են 344 անվճար եւ 3046 վճարովի տեղերի համար:
Զրուցակիցը ցավով արձանագրեց, որ քիչ պահանջարկ ունեն բնագիտական մասնագիտությունները, ինչը, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս. "Օրինակ, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, ռադիոֆիզիկա մասնագիտություններով սակավ քանակությամբ դիմում-հայտ է լրացվել":
Վ. Գալստյանի փոխանցմամբ` չպանջարկվածների թվում են նաեւ ռուսաց լեզու եւ գրականություն, արեւելագիտություն, իրանագիտություն, աստվածաբանություն մասնագիտությունները: Հուսադրող վիճակում են գտնվում սոցիալական աշխատանք, օտար լեզուներ, լրագրություն, կառավարում, հանրային կառավարում, կենսաբանություն մասնագիտությունները:
Վ. Գալստյանը նկատեց, որ դիմորդների մոտ 30 տոկոսը ներկայանում են, այսպես ասած, չկողմնորոշված` սեփական մասնագիտության ընտրության հարցում. "Այս դեպքում նրանք դիմում են խորհրդատուների օգնությանը":
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
