Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԷՍ ՊԱՀԻՆ ԻՄ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՄԵՆԱԿ ԵՐԵԽԵՍ ՈՒ ԱԽՊԵՐՍ ԵՆ"

Արխիվ 12-16

"ԷՍ ՊԱՀԻՆ ԻՄ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՄԵՆԱԿ ԵՐԵԽԵՍ ՈՒ ԱԽՊԵՐՍ ԵՆ"


Օրերս տեղի ունեցավ հերթական գազալցակայանի պայթյունը: Դեպքն այս անգամ  Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի մոտ էր, եւ կապված է միայն վերջերս կալանքից ազատված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի անվան հետ: Գազալցակայանից զատ ¥նախնական տվյալներով` պատճառը կոմպրեսորն է եղել¤ պայթել է նաեւ Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան, եւ ծանր վիրավորվել է երեք մարդª մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը, նախկին պատգամավորի որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը: Ըստ տարածված լուրերի` գազալցակայանը 2-3 տարի է` փորձաքննություն չի անցել, եւ դրա համար մոտ երկու շաբաթ առաջ տուգանվել է մեկ միլիոն դրամի չափով: Պայթյունի մանրամասների, դրա հետեւանքով հիվանդանոց ընկած նախկին պատգամավորի որդու եւ եղբոր առողջական վիճակի, դեպքի վայրում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտնվելու եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել անձամբ Հակոբ Հակոբյանի հետ.
-Ամբողջ օրը հիվանդանոցում եմ, ինձ այժմ միայն մտահոգում է գազալցակայանի պայթյունից տուժած իմ որդու եւ եղբոր առողջական վիճակը: Եթե պետք լինի, երկրից էլ կհանեմ, մենակ էրեխուս ու եղբորս փրկեն: Էս պահին իմ աչքի առաջ մենակ երեխես ու ախպերս են, ուրիշ հարցերի մասին մտածել անգամ չեմ կարում: Տղաս գիտակցություն ունի, խոսում է, ու փոխանակ ես իրեն ուժ տամ, ինքն է ինձ ասում, որ ուժեղ լինենք: Ասում է. "Պապ ջան, մի մտածի, Աստված մեզ հետ է, ես էլ, հոպարն էլ ոտքի կկանգնենք, դու տղուս լավ նայի, մինչեւ առողջանամ, տուն գամ": Ախպորս վիճակն է շատ-շատ վատ, չգիտեմ, ինչ է լինելու, լեզուս չի պտտվում ասեմ` ինչ վիճակի է, շնչուղիները սաղ վառված են: Բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս:
- Պայթյունից տուժել էր նաեւ գազալցակայանի աշխատակիցներից մեկը, նրա՞ վիճակը ինչպես է:
- Փառք Աստծո, աշխատողի վիճակն կարգավորվել է, հիվանդասենյակ են տեղափոխել արդեն:
- Ինչպե՞ս է տեղի ունեցել պայթյունը:
- Վթար է եղել, նման վթարներ հաճախակի էին լինում, կարելի ասել, ամիսը մեկ անգամ լինում էին, բայց ոչ սրա նման մասշտաբային` պայթյունով: Ոչ միայն մեզ մոտ, այլեւ բոլոր գազալցակայաններում էլ նման վթարներ հաճախ են լինում, խողովակը բոլորի մոտ էլ պայթում է, մեր կայանում մի 20-30 անգամ պայթել է, տուժողներ չեն եղել, որովհետեւ գազը հավաքված չէր: Կոնկրետ էդ օրը կոմպրեսատորը ռետինե խողովակի հատվածում պայթել է, աշխատողները բոլոր կանոնները պահպանել են, հոսանքազրկել: Պարզապես գազը կուտակվել էր, այդ պատճառով էլ նման պայթյուն է եղել:
- Ինչպե՞ս են Ձեր որդին եւ եղբայրը հայտնվել գազալցակայանում:
- Տղաս կողքի մեր "օբյեկտում" է եղել, ռեստորանում: Աշխատողների ձայնը լսել է, եկել է, որ նայի, ու էդ պայթյունը տեղի ունեցել: Էդ ամբողջ գործընթացը տեսախցիկները ֆիքսել են, այդ ամենն արդեն տրամադրել ենք քննչական մարմիններին, որ ամեն ինչ պարզ ու թափանցիկ լինի: Աշխատողները կանոնները պահպանել են, հոսանքազրկել, պարզապես գազը հավաքված էր: Հիմա գազալցակայանը փակել ենք, ոչ տրամադրություն ունենք, ոչ մի բան: Ամբողջը վնասվել է, թանկարժեք կոմպրեսատոր է, դրա վերականգնելն այդքան շուտ չի լինի:
- Պարոն Հակոբյան, ճի՞շտ է, որ  Ձեր գազալցակայանը երկու-երեք տարի է` փորձաքննություն չի անցել եւ դրա համար մոտ երկու շաբաթ առաջ տուգանվել է մեկ միլիոն դրամի չափով:
- Որ տուգանվել է` ճիշտ է, բայց եթե դրանով նայենք, ապա էս պայթյունի համար պետք է պատասխան տան նաեւ էն մարդիկ, ովքեր տուգանել են: Որովհետեւ եթե իրենք, որպես մասնագետ, խախտումներ էին հայտնաբերել, ինչի՞ չեն "պլոմբել" ու չեն արգելել, որ մարդիկ աշխատեին. հո մենակ տուգանելով, փող պոկելով չի՞: Եթե մի բանը կարգին չի, սարքին վիճակում չէր, ինչպե՞ս իրենք են էստեղ-էնտեղ գոռում-գոչում. ուրեմն թող "պլոմբեին", համապատասխան միջոցներ ձեռնարկեին նման պայթյուններից խուսափելու համար, ոչ թե մենակ իրենց ակտը գրեին ու գնային: Այ, էդ կլիներ օրենքով ու արդարացված:
- Դեպքից անմիջապես  հետո գազալցակայանում հայտնվեց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նա որեւէ կապ ունե՞ր այդ պատմության հետ:
- Առաքել Մովսիսյանը դեպքից անմիջապես հետո եկավ ու պարզապես իմ կողքին կանգեց, որի համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում: Նա ինձ ո՛չ հարազատ էր, ո՛չ բարեկամ, բայց էդ նեղ պահին կողքս եղավ: Պատկերացրեքª նույնիսկ  Սեյրան Սարոյանը, ում հետ բոլորին էլ հայտնի է, որ մեր հարաբերություններն այդքան էլ, մեղմ ասած, լավ չեն, բայց մարդը էդ ամեն ինչը մի կողմ դրեց, ասեցª ինչո՞վ օգնի, ի՞նչ անի. ես ո՞նց կարամ ուրանամ էդ մարդու արածը: Բայց դրան հակառակ` այն մարդիկ, որոնց պետությունը գումար է տալիս, որ լինեն իրենց մարզի ժողովրդի կողքին, թքած ունեն ժողովրդի ցավի վրա, նրանք մտածում են միայն իրենց բիզնեսների մասին: Տեսեքª դժբախտ դեպք է տեղի ունեցել, նույն մարզից երեք անձինք տուժել են, բայց ո՛չ մարզպետը, ո՛չ մարզպետարան կոչվածի ամենաստորին օղակի աշխատողը չի հետաքրքրվել, թե իր բնակիչներն ինչպես են: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ խրամատներ են փորված մարզպետի եւ մարզի բնակիչների միջեւ: Մեր մարզպետի ուշք ու միտքն իր ավազի հանքերն են, կեղծ տենդերներ անցկացնելն է, ոչ թե մարզի բնակիչների հոգս ու դարդը: Ես էլի իրենից օգնության կարիք չունեմ, բայց...  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ