Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

28 ՄԱՅԻՍ 1988

Արխիվ 12-16

28 ՄԱՅԻՍ 1988

Մենք անարատ, մաքուր դրոշ ենք պարզել, թող բարի լինեն այդպես  անարատ էլ պահպանել այն: Եվ մենք թույլ չենք տա, որ այդ դրոշի, այդ գաղափարախոսության վրա մի փոքր  բիծ անգամ գոյանա:
ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ


28 ՄԱՅԻՍ 2015


Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար: Առաջնորդվելով քաջ հայորդիների գաղափարախոսությամբ եւ շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք հաղթանակ արձանագրել արցախյան ազատամարտում եւ վերածնել հայոց անկախ պետականությունը: Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետություններով եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ, որը մեր բոլոր հաջողությունների հիմնական գրավականն է:

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ



Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր եւ դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:
Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արեւելյան Հայաստանի վերջին հողակտորները եւ դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արեւելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արեւմտահայությունը:
Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել եւ դեռ իրականացվելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք` հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչն ու հոգեւորականը: Եվ կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով: Կասեցրել ենք հայկական պետականության ստեղծմամբ` պատմական Հայաստանի վերջին հատվածը փրկության ափ դարձնելով հարյուր հազարավոր որբերի եւ գաղթականների համար:
Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի եւ վերածնունդի մեկնարկի օրն է: Իհարկե, անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, նոր փորձություններ սկսվեցին, բայց դրանք մենք արդեն դիմակայում էինք որպես պետականորեն կազմակերպված ազգ:
Պետք է հաշվի առնել եւս մի կարեւոր հանգամանք. մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձեւավորվում ու ծնվում էր հայկական բանակը: 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, եւ մենք, առանց պետականության` միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ: Սա պատմական սխրանքն է այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին: Բայց նրան վիճակված էր տեսնել նաեւ ամենաերանելին` անկախ Հայաստանը:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ