Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԻ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ՀԱԿ-Ն ԷԼ ՎՐԱԴԻՐ. ՀԽ-Ն ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԻ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ՀԱԿ-Ն ԷԼ ՎՐԱԴԻՐ. ՀԽ-Ն ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

"Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության անդամ "100-ամյակն առանց ռեժիմի" շարժման ղեկավար, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանն օրեր առաջ   հայտարարել էր, թե  չեն համագործակցելու մարտի 1-ի մեղսակից ուժերի հետ: "Համագործակցություն կլինի միայն Նիկոլ Փաշինյանի հետ",- մանրամասնել էր ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ:
Համագործակցությունը պետք է լինի Հայաստանում գործող ռեժիմի հեռացման համար: Սակայն, Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունից առաջ, "Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարել էր, որ  պետք է սկսել է շփումներ հաստատել այլ քաղաքական ուժերի հետ: Այդ թվում` նաեւ այն ուժերի, որոնց հետ նախկինում այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր. խոսքը ՀԱԿ-ի եւ "Հայազն" կուսակցության մասին է:
"Իրավունքը" ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց` արդյո՞ք  ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ՀԽ-ի հետ` իշխանափոխության  գործընթացի նպատակով: "Մենք կողմ ենք  բոլոր տեսակի համագործակցությանը, բոլոր այն ուժերի հետ, որոնք նպաստում են իշխանափոխությանը",- հակիրճ պատասխանեց Արամ Մանուկյանը:
Այն, որ ՀԱԿ-ը իշխանափոխություն բառը լսելիս` պատրաստ է բոլորի հետ համագործակցել, անգամ սատանայի, նորություն չէ, բայց "Հիմնադիր խորհրդարանը", կարծես թե, կողմնորոշվելու խնդիր ունի` համագործակցել միայն Նիկոլ Փաշինյանի հե՞տ, թե՞ ՀԱԿ-ի հետ եւս  համագործակցություն հնարավոր է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ