ԱՅՍՊԵՍ ԷԼ ԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ ՀԱՐԿԵՐԻՑ
Արխիվ 12-16ԱՅՍՊԵՍ ԷԼ ԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ ՀԱՐԿԵՐԻՑ
Մեր հույժ քաջատեղյակ աղբյուրը հարկային պարտավորություններից խուսափելու մեկ բավականին հետաքրքիր մեխանիզմի մասին օրերս պատմեց: Կոնկրետ օրինակի հետ կապված` դեռ ճշտելու հարցեր կան, ու առաջիկայում դրան հաստատ անդրադառնալու առիթ կունենանք: Բայց բուն երեւույթը թերեւս բավականին հետաքրքիր է: Այսպես. ըստ մեր աղբյուրի` Հայաստանում ունեցած իր ընկերության միջոցով մոսկվայաբնակ մի գործարար ձեռք է բերել (կամ կառուցել է) Երեւանի Մոսկովյան փողոցի միջնամասի շենքերից մեկը: "Այնուհետեւ, նույն հսկայածավալ շենքը մաս-մաս, 1 քմ-ն միջինը 1000 դոլարով վաճառել է հենց իրեն պատկանող, բայց օֆշորյան գոտում գրանցված 3 ընկերություններին: Այդ ընկերությունների անունից էլ, իրականացվում է այդ շենքի մանրածախ վաճառքը, բայց արդեն 1 քմ-ն միջինը մոտ 2,5-3 հազար դոլարով: Արդյունքում` ամենահամեստ հաշվարկներով` ԱԱՀ-ի եւ շահութահարկի տեսքով 20-50 մլն դոլար շրջանցում է ՀՀ պետական բյուջեն":
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
