Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՅԴ-Ն ԳՆՈՒՄ Է ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Արխիվ 12-16

ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՅԴ-Ն ԳՆՈՒՄ Է
ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ


ՀՅԴ-ն շարունակելով իրեն ընդդիմադիր համարել, այնուամենայնիվ, վարում է այլընտրանքային քաղաքականություն: Այն ժամանակ, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը իրենց մասնակցությամբ կամ կոչերով սատարում էին մայիսի 27-ին կայանալիք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիային, համակ լռություն էր ՀՅԴ-ում: Այս հարցում, կարծես թե, ՀՅԴ-ն որոշել է միայնակ պայքարել կամ էլ աչքի ընկնել իր օրիգինալությամբ: Մայիսի 27-ի փոխարեն, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները մայիսի 25-ին էին կառավարության առջեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացրել` պահանջելով կառավարությունից եւ իշխանություններից կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացումը եւ վերահսկողություն իրականացնել ՀԷՑ-ի ղեկավարության ծախսերի նկատմամբ: Ամեն դեպքում, թե ինչո՞ւ որոշեց ՀՅԴ-ն առանձնանալ ամենքից, փորձեցինք պարզել ՀՅԴ-ական պատգամավորներից, սակայն մայիսյան տոնական օրով եւ ոչ մի դաշնակ հեռախոսազանգերին չէր պատասխանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ