Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը նույնպես դեմ է հոսանքի թանկացմանը

Արխիվ 12-16

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա

Նահապետյանը նույնպես դեմ է հոսանքի թանկացմանը


 

Փորձագետներն ասում են, որ հոսանքի գինը անցյալ տարի  4  դրամով թանկացնելը պայմանավորված էր տարվա սակավաջրությամբ: Իսկ դուք տեսե՞լ եք ՀԷՑ-ի կողմից ներկայացված հիմնավորումները և Ձեր կարծիքով դրանք հիմնավո՞ր են հարցին, ՀՀ  Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ասաց.

- Պետք է որ հիմնավորեն, ուսումնասիրվում են Հարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որն էլ կատա իր վերջնական եզրակացությունը:

- ՀԷՑ-ի կողմից ներկայացված փաստաթղթում պարտքի մեծ մասն իրենց կողմից կատարված ծախսերն են: Ինչու՞ պետք է դրա դիմաց վճարի սպառողը:

 

- Ես  այս  հարցին  մի փոքր այլ կերպ եմ  մոտենում: Ռուսական  կազմակերպությունը ունի  իր  չափորոշիչներն  ու  մոտեցումները, դրա համար իրենք ստանում են աշխատավարձ, որը  որ  նախատեսում  է  ռուսական   «Интер РАОЕЭС» -ը:  Ես  չեմ  քննարկում  թե  որտեղից են այս խոշոր գումարների պարտքերը:

 

- Բայց որքանո՞վ է իրատեսական այդ ամենը բարդել ազգաբնակչության վրա, այն դեպքում, երբ հայ սպառողը, ում կողմից վճարած գումարներից իրենք եկամուտներ են ստանում, թեկուզ մեկ դրամով, եթե հոսանքի պարտք ունենա, նույնիսկ ձմռան կեսին անմիջապես, առանց վարանելու շատ հաճույքով կկտրեն այդ մարդու տան հոսանքը:

 

- Ես բարձրացման հարցում բացասական վերաբերմունք ունեմ, բայց այն, որ էլ.ցանցերը դեռ նախորդ տարիներից ֆինանսական խնդիրներ ունեին  ակնհայտ էր: Երբ ատոմակայանը կանգնած էր ԷլեկտրաԷներգիայի  պակասը լրացվում էր ՋԷԿ-երի  կողմից  արտադրվող ԷլեկտրաԷներգիայով ինչը համեմատաբար բավականաին թանկ է:

 

Տիկին Նահապետյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք հունիսի 2-ի «Իրավունք» թերթի հերթական համարում:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ