Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ "ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱՅԻ" ԵՆԹԱՐԿՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ "ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱՅԻ" ԵՆԹԱՐԿՎՈՒՄ


Վերջերս համաշխարհային լրահոսում սկսել է հաճախ երեւալ մի չարագուշակ ստվեր` ԽՍՀՄ առաջին, միակ եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Դժոխային նշանը ճակատին կրող այդ կերպարանքին վաղուց արդեն սպասում են դժոխքում, սակայն նա առայժմ չի շտապում եւ մի բան էլ եռանդով է լցվել: Ամեն ինչ ուզում է "պերեստրոյկայի" ենթարկել: ԽՍՀՄ-ը գերեզմանած եւ բնակչությանը փլատակների տակ թողած այդ հին քյառթու գործակալը փորձում է ակտիվություն դրսեւորել նաեւ Ռուսաստանում: Եվ դա դեռ քիչ է` մի բան էլ ԱՄՆ նախագահ Օբամային է խորհուրդ տալիս իրականացնել "ամերիկյան պերեստրոյկա":

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ԽՍՀՄ-Ի ՀԵՏՔԵՐՈ՞Վ

Ինչեւէ, հուսանք, որ ռուսները երկրորդ անգամ նույն փոցխը չեն տրորի եւ չեն հետեւի իրենց երկրի ոխերիմ թշնամու խորհուրդներին, ամերիկացիներն էլ կգերադասեն իրենց խոր ճգնաժամից դուրս գալ խելամիտ բարեփոխումներով, այլ ոչ թե երկիր գերեզմանող "պերեստրոյկայով":
Բայց ամենակարեւորը` այդ սատանայադրոշմը Արցախի կողմերը չի երեւում: Թե չէ շատ լավ հիշում ենք, թե ինչ հետեւանքների էր դա բերել: Սակայն միեւնույնն է, նրա ստվերը կարծես թե հետապնդում է այն մարդկանց եւ ուժերին, ովքեր ժամանակին Հայաստանում էին նրան օգնում ԽՍՀՄ-ը քանդելու գործում: Դե, իհարկե, խոսքը Լեւոն Ակոպիչի եւ բոլոր տեսակի ՀՀՇ-ականների մասին է, որոնց մի մասը կոչվում է ՀԱԿ, իսկ մյուսները կրում են այլ անուններ: ՀԱԿ-ին ձթի պես կպել է անհաջողակի համբավը, եւ այդ դժբախտ քաղաքական ուժից բոլորը գերադասում են հեռու մնալ: Որովհետեւ նրանց վարկանիշի հայ-հայը գնացել է վայ-վայն է մնացել, համ էլ որ մի գործին կամ գործընթացին մասնակցել են` տապալել եւ քանդել են ճիշտ այնպես, ինչպես Գորբաչովը քանդել էր ԽՍՀՄ-ը:
Ոչ ոք չի մոռացել, թե 2008-ի նախագահական ընտրություններին "Կենտրոնը մեռած է" ԽՍՀՄ խորհրդարանի ամբիոնից հայտարարած Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչի էր վերածել ամբողջ քաղաքական դաշտը, բանը հասցնելով արյունոտ անկարգությունների: Սակայն դրանից հետո գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտն իր շուրջն համախմբելով եւ ստեղծելով ՀԱԿ դաշինք` նա գործնականում քամուն տվեց ամբողջ ընդդիմադիր դաշտի ներուժը:
հետագայում ՀԱԿ անունը վերցնելով կուսակցական կառույցի վրա` այդ կուսակցական կառույցին էլ արժանացրեց ՀԱԿ դաշինքի ճակատագրին, կամ ավելի կոնկրետ ասած` ՀԱԿմեջ արեց: Դե, այդպես էլ պետք է լիներ, քանզի ՀՀՇ-ն ինչպես էլ անվանափոխես, այն պետք է մնար նույն ՀՀՇ-ն` իր բնույթով եւ ոգով: Այսինքն` մի կառույց, որը դրական ոչինչ անել չի կարող եւ պիտանի է միայն քանդելու:
Ընդդիմադիր "եռյակային-քառյակային" միավորման ճակատագիրն էլ լավ հիշում ենք: Նաեւ չենք մոռացել, թե ինչ փորձության ենթարկվեց ԲՀԿ-ն, երբ անզգուշաբար ականջ դրեց ԼՏՊ-ի "քաղաքագիտական վերլուծությանը" ու ահագին ճանապարհ անցավ քայլող թուղթուգիր համարվող ՀՀ առաջին նախագահի հետ:
Իսկ հիմա էլ ստվերային, անուղղակի տարբերակով ՀԱԿ-իստները իրենց քիթն են մտցնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման մեջ: Դե, եթե նախաձեռնողները այդ քայլող անհաջողությանն աքացիներով իրենցից հեռու չվանեն, ապա վստահ եղեք, որ էլեկտրաէներգիան կթանկանա, այն էլ լավ կթանկանա:

"ԷԼԵԿՏՐԱԿԱՆ" ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԿՈՒԼԻՍՆԵՐԸ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիան լավ էլ մասշտաբային ստացվեց: Սակայն աչքի էր զարնում մի հետաքրքիր դետալ` հոծ զանգվածներին առաջնորդում էին 20-25 տարեկան տղաներ: Դե, եթե բողոքի տրամադրված զանգվածը գնում է  հանրությանը գործնականում անծանոթ ջահելների հետեւից, իսկ ընդդիմության քաղաքական շնաձկներին նույնիսկ շնիկի տեղ չի դնում, ապա երեւի թե ժամանակն է, որ ընդդիմության առաջնորդների մեծ մասը ուղեւորվեն դեպի Կիեւյան կամուրջ, կամ տնտեսական խանութից ձեռք բերեն պինդ պարան:
Սակայն կա հարցի եւ այլ կողմը: Այդ ինչպե՞ս եղավ, որ ինչ-որ երիտասարդներ, որոնց մի մասը հայտնի է դեռեւս կուտակային կենսաթոշակային համակարգը բարեհաջող մասամբ չեզոքացրած "Դեմ եմ" շարժումից, հիմա այդքան կարճ ժամանակում կարողացան այդպիսի հզոր ակցիա կազմակերպել: Այդտեղ տաղանդավոր կազմակերպիչ լինելը բավարար չէ, բավարար չէ նաեւ այն, որ հոսանքի թանկացման` Ռոբերտ Նազարյանի հանձնաժողով ներկայացրած հայտն ամբողջ ժողովրդի աչքի գրողն է: Մեծ հանրահավաք ու այլ` իրոք զանգվածային միջոցառումներ կազմակերպելն անհնար է` առանց պատկառելի ֆինանսական միջոցների: Եվ հարց է ծագում` ո՞վ է փող տվել այդ "կրեատիվ" ջահելությանը: Արեւմո՞ւտքը, ինչ-որ օլիգարխնե՞ր, իշխանության համակարգի ներսում ստվերային խաղեր խաղացող ինչ-որ մարդի՞կ: Իսկ միգուցե, արդեն 8 տարի "ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուի" կարգավիճակից տառապող մա՞րդն իր թիմով...
Դրանք բոլորը հարցեր են: Սակայն պարզից էլ պարզ է, որ ինչքան էլ բողոքողների պահանջն արդար է, կան ուժեր, որոնք շահագրգռված են ցանկացած առիթ օգտագործել` իրավիճակը շիկացնելու համար: Օրինակ, ինչպե՞ս եղավ, որ նույն հանրահավաքին ընդառաջ` աննախադեպ ակտիվություն էին դրսեւորում "Ֆեյսբուքում" գրանտածիծ "քաղաքացիական հասարակության" ամենապարսավելի հատվածի ներկայացուցիչները` համասեռամոլության լոբբիստները: Բայց ոչ թե հանուն իրենց "պաշտպանյալների", այսպես կոչված իրավունքների, այլ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Այդ ինչո՞ւ հանկարծ բարձրաձայն քռթոցով համասեռամոլապաշտպանությունը գրեթե կտրվեց, եւ հանկարծ ակնթարթորեն "վերապրոֆիլավորվեցին" դեպի "էլեկտրական" բողոքը: Պարզ է, որ այնպես չէ, որ հանկարծ արթնացավ նրանց քաղաքացիական խիղճը` ոչ խելքը գլխին քաղաքացի են, ոչ էլ ընդհանրապես ծանոթ են, թե խիղճն ինչ է: Այդ կատեգորիային կառավարելու ունակ միայն մեկ ուժ գոյություն ունի` գրանտ հատկացնող արտերկրյա տերերը:
Սակայն դառնանք կրկին բուն ապակուսակցական, ապաքաղաքական դեմք ունեցող "էլեկտրական" շարժմանը: Այդտեղ կարեւորը հետեւյալն է` նախաձեռնողներն արդյո՞ք ասպարեզ կտան քաղաքական դաշտի "նարնջագույն" հատվածի քրքրված մնացորդներին եւ "ծիածանագույն" ՀԿ-ների ակտիվիստներին, թե՞ կզգուշանան մոտավորապես այնպես, ինչպես զգուշացել էին քաղաքային տրանսպորտի թանկացման եւ պարտադիր կենսաթոշակայինի դեմ ակցիաների շրջանում: Թե, այնուամենայնիվ, համը դուրս կգա` կա՛մ քաղաքական դիակների ժամանակավոր վերակենդանացման, կա՛մ զուտ կոնկրետ խնդրով զբաղվող քաղաքացիական շարժման ագրեսիվացումով: Իսկ ագրեսիվացումը վտանգավոր է, քանզի որոշակի սահմանագիծ անցնելուց հետո արդեն չեն էլ հիշում, թե կոնկրետ ինչի համար էին ի սկզբանե դուրս եկել փողոց: Գումարած դրան` ագրեսիվացման ձգտող ծայրահեղական ուժեր կան` ի դեմս "Հիմնադիր խորհրդարանի", նրանց էլ քոչարյանական ճամբարից "շիրա տվողներ" կան, ովքեր ջանում են "Հիմնադիր խորհրդարանի" առաջնորդներին ներշնչել, որ ի տարբերություն կատարյալ ձախողում ապրած ընդդիմության, իրենց մոտ կստացվի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ