ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱՐՏԵՐԿՐԻՑ ՆԵՐԿՐԱԾ ՖԻԼՈՔՍԵՐԱՅԻ ՎԱՐԱԿ ՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱՐՏԵՐԿՐԻՑ
ՆԵՐԿՐԱԾ ՖԻԼՈՔՍԵՐԱՅԻ ՎԱՐԱԿ ՈՒՆԵՆՔ»
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները նախորդ տարվա բյուջեի հաշվետվողականության շրջանակներում:
Պրն Գալստյանն ասաց, որ նախորդ տարի խաղողի ֆիլոքսերա, կարտոֆիլի ու լոլիկի ցեցի վնասատուների պայքարում դրական տեղաշարժ են արձանագրել:
Փոխնախարարը հիշեցրեց, որ ՀՀ-ում խաղողի ֆիլոքսերան նկատվել է 2009-ին Արմավիրի մարզի ինը համայնքներում: Վնասատուի պատճառով 18,45 հա խաղողի այգիները քանդվել են: «Հիմա ուսումնասիրություններ են արվում Արարատյան դաշտի այլ հատվածներում` պարզելու վնասատուի տարածվածությունը»,- ասաց փոխնախարարը, ապա ցավով ասաց, որ այս պահին արտերկրից ներկրած ֆիլոքսերայի վարակ ունենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
