ԶԱՎԵՇՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ` ԱԺ-ՈՒՄ. «ՇԱՏ ԿԶԱՐՄԱՆԱՅԻ, ԵԹԵ ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ԿԱՐՈՂԱՆԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ»
Արխիվ 12-16ԶԱՎԵՇՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ` ԱԺ-ՈՒՄ. «ՇԱՏ ԿԶԱՐՄԱՆԱՅԻ,
ԵԹԵ ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ԿԱՐՈՂԱՆԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ»
Աժ-ում շարունակվում է նախորդ տարվա բյուջեի հաշվետվության քննարկումը: Այսօր օրենսդիրը քննարկում է գյուղատնտեսության ու բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքները: Ֆինանսների նախարարության տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նեկայացնելով որոշակի թվեր, պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի այն հարցին, թե քանի ծրագիր է իրականացրել գյուղնախարարությունը պետբյուջեի միջոցներով:
Գյուղատնտեսության նախարարությունը, Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, իրականացրել է քսաներկու ծրագիր, որից միայն չորսն են իրականացվել արտաքին աջակցութամբ: Մնացածն իրականացվել է պետբյուջեի միջոցներով:
ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանը եւս հարց ուղղեց Ատոմ Ջանջուղազյանին, սակայն փոքր-ինչ զավեշտալի իրավիճակում հայտնվեց, քանի որ հարցի հասցեատերը գյուղատնտեսության նախարարությունն էր: Հարցը վերաբերում էր հողերի ոռոգմանը: Ի պատասխան գլխավոր գանձապետը զարմացած եւ կատակով ասաց, որ շատ կզարմանար, եթե կարողանար այդ հարցին պատասխանել:
ԲՀԿ պատգամավորն էլ կարծես նեղսրտեց նման պատասխանից: «Թողեք արձագանքեմ»,- ասաց պատգամավորը, ապա նորից կրկնեց իր հարցը:
Ի դեպ, գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարները գտնվում են գործուղման մեջ, այդ պատճառով էլ հաշվետվությունները ներկայացրեցին փոխնախարարներ Սամվել Գալստյանն ու Սիմոն Պապյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
