Ո՞ՐՆ Է ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ Է ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ
Արխիվ 12-16Ո՞ՐՆ Է ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ Է ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ
Ինչպես հայտնի է մայիսի 25-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: «2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությամբ (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ, ծախսեր եվ պակասուրդ) հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Թե որն՞ է այս ֆորմատի մեջ բյուջեի կատարողականի վերաբերյալ նախնական քննարկումների տրամաբանությունը, iravunk.com-ը փորձեց պարզել Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ով մեզ մանրամասնորեն ներկայացրեց անցկացվող եւ անցկացվելիք երկու նիստերի հիմնական նպատակները.
- ԱԺ -ում պետական բյուջեի նախագծի եւ բյուջեի կատարման հաշվետվության նախանական քննարկումնները ունեն որոշակի ձեւաչափ: Առաջին նիստը դա բոլոր հանձնաժողվների համատեղ նիստն է, ընդ որում իմ ասածը վերաբերում է ինչպես այն գործընթացին, որը հիմա է իրականացվում, այնպես էլ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներին: Քննարկումներից մեկը իրականացվում է մայիսի վերջերին, մյուսը` նոյեմբերին, սակայն երկու նախագծերի քննարկման տրամաբանությունը նույն է: Առաջին նիստի հիմնական նպատակն է ներկայացնել հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, թե նախորդ տարվա ընթացքում ինչպիսի հիմնական խնդիրներ են լուծվել այս կամ այն բնագավառում, պակասորդը, եկամուտը ինչպիսի՞ն է եղել, այսպիսի հիմնական խնդիրներ ենք լուծում: Առաջին նիստի ընթացքում ներկայացվում է նաեւ ՎՊ-ի եւ ԿԲ-ի եզրակացությունները բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ:
Համատեղ նիստերի ավարտից հետո` երեք օր, յուրաքանչյուր հանձնաժողով առանձին ամփոփում է բյուջեի կատարողականի վերաբերյալ համատեղ նիստերի արդյունքները: Այս քննարկման, ամփոփման նպատակը հետեւյալն է` ձեւավորել տվյալ հանձնաժողովի տեսակետը բյուջեի կատարողականի վերաբերյալ, որպեսզի այդ տեսակետը ներկայացվի լիագումար նիստում: Այլ կերպ ասած այս քննարկմանը նպատակը մեկն է` ունենալ հիմնավորված, գիտակցված տեսակետ բյուջեի կատարողականի վերաբերյալ, որը հետագայում պատգամավորներին հնարավորություն է ընձեռնում համապատասխան ձեւով քվեարկել, ելույթներ ունենալ:
Երկրորդ նիստում շատ կարեւոր նրբություն եւս կա, եթե առաջին նիստում քննարկվում է բյուջեի ֆինանսական կողմը, ապա այստեղ արդեն քննարկվում, ամփոփվում է բյուջեի ոչ ֆինանսական` քանակական, որակակական, ժամկետային ցուցանիշները: Այս նիստերից հետո` ԱԺ վերջին քառօրյաի ընթացքում շարունակվելու է 2014 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները:
Ի դեպ պարոն Մինասյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ այժմ օրենքում փոփոխություն է կատավել, «Ինչը թույլ կտա այսպես ասած մեր ձեռքը պահել պուլսի վրա, սա շատ երկրներում կիրատվող գործառույթ է, որպեսզի խորհրդարանը տարվա ընթացքում եւ քննարկի ընթացիկ կատարողականը ըստ եռամսյակների»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
