Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ «ԲՆԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ»

Արխիվ 12-16

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ

ՄԱՍԻՆ «ԲՆԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ»


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը անհանգստացնում է նաեւ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Այս մասին նախարաը խոստովանեց. ԱԺ-ում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում սոցիալական ինչ հետեւանքների առաջ կկանգնեցնի հանրությունը: «Բնական է, որ լինելու է բացասական իմաստով: Բայց այսօր գնահատական տալ դեռևս չկայացած որոշմանը` ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ համապատասխան հանձնաժողովն այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է, և իր որոշումը կայացնելուց հետո մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու այդ խնդիրներին»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք ՀԾԿՀ-ն որոշում կայացնելիս քննարկում է հարցը աշխատանքի և սոցիալական նախարարության հետ, նախարարը պատասխանեց, որ որոշում կայացնելը ՀԾԿՀ-ի գործն է:

Հարցին, թե գողությունն և չարաշահումը ինչպե՞ս կարող է հիմանավորում լինել նախարաը նկատեց. «Համապատասխան հանձնաժողովն իր մասնագիտական եզրակացությունը պետք է ձևավորի օբյեկտիվ հենքի վրա և կարողանա կայացնել որոշում, որը ճիշտ սակագին սահմանելու հնարավորություն կտա:  Ամեն դեպքում իշխանությունները ոչ միայն մտածում են այլ նաև գործում են: Այս առումով պետք է ասեմ, որ շատ կարևոր են այն աշխատանքները և միջոցառումները, որոնք ամենօրյա ռեժիմով քննարկվում են, նաև նախադրյալներ են ստեղծվում, որ դրանք արդեն գործնականում կիրառություն ստանան: Գրեթե բոլոր ուղղություններով այդ աշխատանքները ընթացքի մեջ են, և մենք կունենանք համապատասխան առաջարկություններ առաջիկա ժամանակահատվածի համար»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ