Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՓԱՍՏԱԲԱՆ. «ԳՈՐԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՉՔԸ ՄՏՆԵԼ»

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. «ԳՈՐԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՉՔԸ ՄՏՆԵԼ»

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գորիսից մեծամասնական  ընտրակարգով ընտրված  Հայկ Գրիգորյանը «Իրավունքին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ երբ 2013 թ-ին Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցավ ողբերգական իրադարձությունը, սպանվեց  Ավետիք Բուդաղյանը,  Բուդաղյաններն այդ ժամանակ  պաշտպանության կարիք չունեին:

«Իրավունքն» այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից: «Ես կարծում եմ, որ մարդու կարծիքը ձեւավորվում է այն բանի ազդեցության տակ, որ մի կողմում Սյունիքի մարզպետն է, մյուս կողմում` շարքային մի ընտանիք: Գուցե դրա համար էլ տարբերակված մոտեցում է  ցուցաբերում պատգամավորը»,- մեկնաբանում է փաստաբանը:

Անդրադառնալով Հայկ Գրիգորյանի այն հայտարարությանը, թե  Բուդաղյաններին պաշտպանելու կարիք ընդհանրապես չկար, քանի որ հանրության ընդդիմադիր հատվածը, կանգնած էր նրանց կողքին, Հայկ Ալումյանի  խոսքով` հանրության որոշակի հատված ոչ թե կանգնած է Բուդաղյանների կողքին, այլ արդարություն է ցանկանում, ցանկանում է` մի օր այդ անպատժելի  ընտանիքին հաղթեն: «Անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ, մարդիկ չեն ցանկանում նորանոր հանցագործությունների զոհ դառնալ»,- կարծում է  պրն Ալումյանը:


Գորիսի պատգամավորը  նաեւ ասել էր` ինքը տեղեկատվություն ունի, թե Սուրեն Խաչատրյանի որդին  չի հարվածել Հարություն Զաքարյանին: Հայկ Ալումյանը, սակայն, կարծում է, որ պատգամավորը ոչ մի տեղեկություն էլ չունի, պարզապես Սյունիքի մարզպետին ցանկանում է աջակցել ինչ-որ կերպ, պարզապես նրա աչքը մտնել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ