Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՓԱՍՏԱԲԱՆ. «ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԿԱՆԵՓ Է ՈՒՏՈՒՄ, ԲԱՅՑ...»

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. «ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԿԱՆԵՓ Է ՈՒՏՈՒՄ, ԲԱՅՑ...»

 

Այսօր լրագրողների հետ զրույցում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը անդրադարձավ այն լուրերի, ըստ որոնց` Տիգրան Խաչատրյանը 2013 թվականին իր հոր` Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձության օրը, իբր թմրանյութ օգտագոծած չի եղել: Փաստաբանը եւս մեկ անգամ պատասխանատու  կերպով հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանի արյան եւ մազի փորձաքննությունները ցույց են տվել, որ նա թմրանյութ է օգտագործել:

Զարմանալին, սակայն այն է, որ ի պատասխան այս հայտարարության` Տիգրան Խաչատրանն ասել է, որ իրենք տան մեջ կանեփ են ուտում, եւ այդ փորձաքննության արդյունքը դրա դրսեւորումն է: Մինչդեռ փաստաբանը պնդում է, որ կանեփի սերմեր ուտելը կամ օգտագործելը նորմալ երեւույթ, է բայց դրա պատճառով չէր կարող արյան եւ մազի մեջ թմրանյութի հետք հայտնվել:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի` թմրանյութ չօգտագործելու լուրերը նորից ակտուալ դարձավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ գեներալ Սեյրան Սարոյանի` ԱԺ-ում հայտնի բանավեճից հետո,երբ գեներալը պնդում էր, որ Տիգրան Խաչատրյանը թմրանյութ չի օգտագործում:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ