Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԴԻՐՔԵՐԸ "ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ"

Արխիվ 12-16

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԴԻՐՔԵՐԸ "ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ"


Ֆուտբոլի ազգային առաջնություններն ավարտվեցին: Թեեւ այս մրցաշրջանը բարդ ստացվեց հատկապես հայ ֆուտբոլիստների համար, բայց դրա վերջնամասը խոստումնալից էր ու հստակեցրեց ապագայի հետ կապված գրեթե բոլոր հարցերը:
Գերմանիայի առաջնության վերջին տուրերում Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ իր արդյունավետ խաղով, իսկ առաջնության վերջին տուրիª Բրեմենի "Վերդերի" դեմ հանդիպումը լավագույններից էր Ազգային ընտրանու կիսապաշտպանի համար: Whoscored.com-ը ներկայացրել է Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը այդ խաղում: Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե եւ կատարել 5 հարված, որոնցից երկուսն ընթացել են դարպասի ուղղությամբ: Մխիթարյանի կատարած 68 փոխանցումները 76.5 տոկոս ճշգրտությամբ էին: Նա 1 անգամ հաղթել է օդային մենապայքարում, 4 անգամ խլել է գնդակը եւ 2 անգամ կանգնեցրել է մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում խախտում թույլ չեն տվել: Մխիթարյանը ստացել է 8.87 գնահատականը եւ, ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստª ընդգրկվել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հենրիխ Մխիթարյանի մասին ֆուտբոլային լեզվով շքեղ արտահայտվել է նաեւ Goal.com-ը. "Մխիթարյանը "հոշոտեց" "Վերդերի" պաշտպանության աջ եզրը: Հենրիխն արդյունավետ օգտագործեց իր արագությունը եւ պարգեւատրվեց խփած գոլով": Գերմանական մյուս պարբերականները եւս անդրադարձել են Մխիթարյանի խաղին. "Bild"-ը Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին տվել է ամենաբարձրª 1 գնահատականը: Մխիթարյանին ամենաբարձր գնահատական է շնորհել նաեւ "Ruhr Nachrichten"-ըª նաեւ գրելով հետեւյալը. "Մխիթարյանը գոլային պահ ունեցավ արդեն երկրորդ րոպեին եւ միանգամից մտավ խաղի ու "Բորուսիայի" կոմբինացիների մեջ: Դրա արդյունքում նա դարձավ գոլի հեղինակ":
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ավարտված առաջնությունում 28 խաղում դարձել էր 3 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը կարողացավ ապացուցել իր բարձր կարգն ու կարեւորությունը թիմի համար, ապահովագրելով իրեն` նոր մարզչի նշանակումից հետո սպասվելիք փոփոխություններից:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ