Ո՞Վ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻ ԽՈՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16"Իրավունքն" անդրադարձել էր օրերս կայացած "Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր" ֆիլմի տեխնիկական խոտանով ընթացած պրեմիերային: Մինչ պրեմիերան` կայացած ասուլիսի ժամանակ ֆիլմի ստեղծագործական թիմն անկեղծացել էր, թե ինչպիսի խոչընդոտներ են ծառացել երիտասարդ թիմի առաջ` նման ֆիլմ ստեղծելու համար: Եվ հատկանշական էր այն, որ այդ դժվարություններն ու խոչընդոտները շարունակվեցին անգամ պրեմիերայի ժամանակ: "Մոսկվա" կինոթատրոնի տեխնիկական խոտանի պատճառով, ինչպես ժողովուրդը կասեր, ֆիլմի կեսից "լույսերը գնացին": Բայց, այնուամենայնիվ, պրեմիերան կայացավ:
Մեզ հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր, դերասան ԱՐՄԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ չցանկացավ անդրադառնալ տեղի ունեցածին, միայն նշեց. "Չեմ ցանկանում այդ թեման եւս մեկ անգամ արծարծել, սակայն մի բան հստակ կարող եմ ասել, որ գիտեմ, թե ում ձեռքով արվեց դա, որ սխալ մոնտաժված ֆիլմ ցուցադրվեց պրեմիերային: Լույսերը գնացին եւ բազմաթիվ այլ "չեպեներ", որի հեղինակին լավ գիտեմ",- ասաց ռեժիսորն ու հավելեց. "Այս պահին չեմ ցանկանում որեւէ կերպ պատժել տվյալ մարդուն` ավելորդ աղմուկից խուսափելու համար: Բայց ասեմ, որ հանդիսատեսը կարող է վաղվանից դիտել ֆիլմն օրիգինալ տարբերակով":
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
