ՍԵՎԱՆԻՑ ԴԵՌ ՋՈՒՐ ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆՎԵԼ
Արխիվ 12-16Իսկ թե վերջին ամիսների տեղումները որքանով են նպաստել ջրամբարների ջրի ավելացմանը, եւ արդյոք Սեւանից ավելորդ ջուր հանելու խնդիր նորից չի՞ առաջանա, փորձեցինք պարզել Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ .
- Ձյան առատ տեղումները եւ գարնանային անձրեւները հնարավորություն տվեցին այս տարի ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակել անցած տարվա համեմատ. ջրամբարները կեսից ավելին լցվել են: Եվ դեռ շարունակվող տեղումները հնարավորություն են տալիս ասելու, որ դա դեռ կշարունակվի:
Ինչ վերաբերում է Սեւանին, ապա պետք է նշեմ, որ այս տարի դեռեւս Սեւանի ջրառ չի իրականացվել: Եթե տեղումները շարունակվեն, Սեւանից լրացուցիչ ջրառի խնդիր չի առաջանա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
