ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
"500 հազար ձայն ստացած գործչին օրը ցերեկով ստիպեցին հեռանալ քաղաքականությունից: Համաժողովրդական շարժումը ոչ թե տապալվեց, այլ պետական ու քաղաքական ահաբեկչություն իրականցվեց": Ի՞նչ եք կարծում, ով է այդպիսի մասշտաբային դատողություններ անում: Զարմանալիորեն պարզվում է ոչ այլ ոք, քան երբեւէ 1000 քվեից ավել չտեսած մարդ-կուսակցություն ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Հա, ինչպե՞ս էր կոչվում դրա կուսակցությունը` եթե չեմ սխալվում "Ազգային համաձայնություն", եթե սխալվում եմ` ուշադիր ընթերցողն ինձ կուղղի: Իսկ որ "քաղաքական ահաբեկչության" մասին խոսելը ոչ միայն անտեղի է, այլեւ ծիծաղելի, երեւում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ասուլիսային խոսքից.
"Բաքվի Եվրոպական առաջին խաղերի կազմակերպչական կոմիտեն բոլոր երկրների ծախսերը վերցրել էր իր վրա, սակայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվել է Բաքվի աջակցությունից եւ բոլոր ֆինանսական ծախսերը վերցրել է իր վրա": Եթե կոնկրետ գործիչը այդպիսի մասշտաբային եւ միանգամայն ողջունելի քայլ է անում, ապա Արամ Հարությունյանի պեսների դատողությունը հնչում է ավելի ցածրաձայն, քան մոծակի տզզոցը:Չէ, գնալով ընդարձակվում է համասեռամոլների պաշտպանների ցուցակը: Այդտեղ ընդգրկված 60 հոգուն սեփական կամքով ինքն իրեն իր կայացրած վճռով ավելացրեց եւ դարձավ 61-րդը դատավոր Արայիկ Մելքումյանը: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ 62-րդ տեղի հավակնորդ էլ կա: Ինչքան էլ զարմանալի լինի, մեր կայքին տված հարցազրույցում "Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե" ՀԿ ղեկավար ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԸ պաշտպանեց ոչ թե մեր խոսքի ազատությունը, այլ համասեռամոլների շահերը: Տեսեք, տեսեք` ասում է, թե համասեռամոլ բառը մի օգտագործեք, դա ատելության խոսք է, դրանից վիրավորվում է համասեռամոլների նրբիկ հոգին, հետեւաբար դա վիրավորական է: Ասում է, թե "զրո հանդուրժողականություն" կատեգորիան բռնության կոչի սահմանագծին է, քանզի հանրության մի մասը դա կարող է հասկանալ որպես սատկացնելու կոչ: Դե ինչ, քանի որ "սահմանագծային" ձեւակերպումները պարոն Մելիքյանը շատ է սիրում, առայժմ բավարարվենք ասելով, որ նա 62-րդ տեղի սահմանագծին է: Ինչ վերաբերում է այս կամ այն բառակապակցությունը սխալ հասկանալուն, ապա ավելորդ չէ մատնանշել, որ, օրինակ, պարոնի շրջապատում շատ տարածված "ԱլԳ քաղաքացիական պլատֆորմ" բառակապակցությունն էլ մայրաքաղաքի որոշ թաղերում կարող են ընկալել որպես նոր եւ չտեսնված "խլեշ քֆուր"` բոլոր կանխատեսելի եւ անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ:
Իսկ համաշխարհային լրահոսում հայտնաբերեցինք զարմանալի տեղեկատվություն ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ մասին: Պուերտո-Ռիկոյում 15 տարի տաքսիստ աշխատած մի քաղաքացու հարազատները հուղարկավորության ժամանակ տեղավորեցին տաքսու ղեկին եւ այդպես անցկացրին նրա վերջին ուղեւորությունը: Դե, երեւի թե, զարմանալիորեն այդ երկրում տաքսիստն իրոք տաքսիստ է, անցյալում հարեւան հզոր երկրում մեծ բիզնես չի ունեցել, ոչ էլ ստիպված է տաքսիստ աշխատել` լինելով մեծն քաղաքական գործիչ եւ վերլուծաբան, քանզի անարժանները զբաղեցրել են բոլոր պաշտոնները: Հետաքրքիր է, երբ կգա այն ժամանակը, որ Հայաստանի տաքսիստներն էլ լինեն սոսկ լավ տաքսիստ, այլ ոչ թե նախկին խոշոր գործարար կամ առաջընթացից զրկված քաղաքական գործիչ:
Իսկ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ստացանք լուր, որը մեզ թեեւ չզարմացրեց, բայց տագնապեցրեց: Այդտեղի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն ընտրակաշառք է բաժանել Ստամբուլի թաղամասերից մեկում` շաքարի տեսքով: Շաքարի պարկերի վրա գրված էր "բարեկեցիկ Թուրքիա" եւ "Եկեք քվեարկենք", իսկ շաքարի տուփերը զարդարված էին կուսակցության կարգախոսերով, եւ նրանց կցված էին կուսակցության բուկլետները: Եկեք այնպես անենք, որ այս լուրը հանկարծ չընկնի մեր օլիգարխների ականջը, թե չէ թուրքական կուսակցության ընտրակաշառքային չծախսված ավելցուկը էժանով կգնեն եւ 2017-ին կբաժանեն հայ ընտրողներին, եւ կլինենք խաղք ու խայտառակ...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
